Երզնկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երզնկա (թուրքերեն՝ Erzincan) քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Երզնկայի գավառի (այժմ՝ նահանգ, վիլայեթ ժամանակակից Թուրքիայի տարածքում) կենտրոնը: 2000 թ տվյալներով բնակչության թիվը 107,175 մարդ է (թուրքեր և քրդեր):

Նախաքրիստոնեական դարաշրջանում Երզնկայում էր գտնվում հայոց հավատքի տաճարներից մեկը՝ Անահիտ դիցամոր տաճարը, որի ավերակները պահպանվել են ցայսօր Ոսկե Բլուր կոչվող սրբավայրում: