Իշայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իշայր, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում, Վանա լճից հարավ[1]։ Սահմանակից էր հյուսիսից Ռշտունից, արևմուտքից՝ Իշայր Մյուս, հարավից՝ Իշոց, արևելքից՝ Առանձնակ գավառներին։ VII դ. «Աշխարհացոյցում» հիշատակվում է որպես Մոկք նահանգի առաջին գավառը։ Հետագայում կոչվել է Շնիձոր (Մոկսի և Խիզանի միջև)։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորությունների ժամանակ եղել է հայկական պետության կազմում, այնուհետև անցել է պարսիկներին (V դ.), արաբներին (VII դ.), 885-ից եղել է Բագրատունիների, 908-ից հետո՝ Վասպուրականի թագավորության կազմում, XI դ. նվաճել են թուրք–սելջուկները, XIII դ.՝ մոնղոլները, XIV–XV դդ.՝ Ակ–Կոյունլու և Կարա–Կոյունլու թուրքական ցեղերը, 1555-ից՝ օսմանյան թուրքերը։ 1915-ի մայիսին ռուսական զորքերը հայ կամավորների օգնությամբ գրավեցին Իշայրը, սակայն 1918-ի սկզբին նորից անցավ թուրքերին։ Միջին դարերում Իշայրում, Կեցան գետի ձախ ափին, հայտնի էր Ս. Կանանց վանքը (հետագայի Ս. Խաչ վանքը)։ Իշայրը բոլոր ժամանակներում էլ ունեցել է հայ հոծ բնակչություն, որը բռնությամբ տեղահանվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 374