Սանասունք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանասունք (ինչպես նաև՝ Սանասուն, Սանասունք կամ Սասուն), գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում[1]:
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրություն
Սասուն գավառի տարածքի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում: Արևելքում սահմանակից էր Խութին, որը հնում կազմում էր Սասունի բաղկացուցիչ մասը: Սասունը խիստ լեռնային գավառ է, կլիմայական պայմանները խիստ են:
[խմբագրել] Պատմություն
Ըստ ավանդության անունը ստացել է Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդու` Սանասարի անունից, որը իր եղբոր հետ սպանելով հորը փախչել է այստեղ, կառուցել է բերդ` իր շուրջն ամեն կողմից հավաքելով բազմաթիվ բնակիչներ: Սասունը տարածվում էր Հայկական Տավրոս լեռների վրա, այդ պատճառով էլ հայ պատմագիրները նրա բնակիչներին երբեմն անվանում են ոչ թե սասունցիներ, այլ «բնակիչք Տորոս լեռին»:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Գրականություն
- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք»: