Կոգովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոգովիտ` գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, իր տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Թուրքիայի Դոգու Բայազիդի (Բայազետի) շրջանին: Նրա մեջ էին մտնում Գայլատու (այժմ` Բալըղ-գյոլ) լիճը և Կոգովիտ կոչված շամբը` ծանծաղ լճակը: Արշակունիների թագավորության ժամանակ Կոգովիտը պատկանում էր արքունիքին, հետագայում անցավ Բագրատունիներին: 9-րդ դարում Կոգովիտը միացվում է Վասպուրականին: Կոգովիտում եղած պատմական վայրերից առավել նշանավոր են Արշակավան քաղաքը և Դարոյնք ու Արծափ բերդերը: