Արագյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արագյուղ
40°24′09″ հս. լ. 44°32′37″ ավ. ե. / 40.4025° հս. լ. 44.543611° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի մարզ
Այլ անվանումներ Սևավեր
Բարձր. ծովի մակ-ից 1630 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 1113[1] մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Արագյուղ (Հայաստան)
Red pog.png
##Արագյուղ (Կոտայքի մարզ)
Red pog.png

Արագյուղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 30 կմ հարավ-արևմուտք` Արայի լեռան արևելյան ստորոտում:

Բնակչություն[խմբագրել]

Նախնիների զգալի մասի 1878 և 1914-1922 թթ.-ին եկել են Արևմտյան Հայաստանի Բայազետի Արծափ գյուղից, Կարսից և Իգդիրից։

Արագյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1886 1914 1922 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 162 699 1005 847 811 724 733 876 1025 1041

Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ և հացահատիկի մշակությամբ:

Պատմամշակույթային կառույցներ[խմբագրել]

Արագյուղն ունի “Թուխ Մանուկ” (1890 թ.), Սբ. Աստվածածին (V դար) և “Ծաղկավանք” (XIII-XIV դարեր) եկեղեցիներ: Գյուղից հյուսիս պահպանվում են “Օձուտ” բնակավայրի ավերակները, իսկ հարավ-արևմուտքում` “Կարմիր Ավերակ” և “Եզրագյուղ” բնակավայրերի ավերակները:

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]