Աջարիա
| Աջարիայի Ինքնավար Հանրապետություն აჭარის ავტონომიური რესპუბლიკა |
|||
|
|||
| Հիմնական տեղեկություններ | |||
| Պետական լեզու. | վրացերեն | ||
| Քաղաքամայր. | Բաթում | ||
| Պետական կարգ. | Ինքնավար Հանրապետություն Վրաստանի կազմում | ||
| Կրոն. | ՎՈՒԵ 63,0 %, մուսուլման-սուննիներ 30,0 % | ||
| Մակերես. | 2,9 km² | ||
| Ազգաբնակչություն. | 376 հազար (8,7/կմ²) | ||
| Պետական ատրիբուտներ | |||
| Արժույթ. | լարի (GEL) |
||
Վրսատանի Հանրապետության քարտեզ |
|||
Աջարիա (վրացերեն՝ აჭარა, աճարա), Աջարիայի Ինքնավար Հանրապետություն (վրացերեն՝ აჭარის ავტონომიური რესპუბლიკა, աճարիս ավտոնոմիուրի րէսպուբլիկա) — պատմական, աշխարհագրական և վարչական երկրամաս Վրաստանի Հանրապետության հարավ-արևմուտքում: Հիմնադրված է 1921 թ. հուլիսի 16 որպես Աջարական ԻՍՍՀ, ներկայիս անվանումը 1990 թվականից է: Աջարիայի մայրաքաղաքը՝ Բաթում(ի)ն է: Ծովամերձ մասում գտնվում են առողջարաններ, հիմնականում հիմնադրված սովետական ժամանակ - Կոբուլեթի, Մախինջաուրի, Գոնիո, Սարփի: Հիմնական բնակչությունը՝ աջարացիներեն են, վրացիների ազգագրական խմբերից մեկը, որոնց մոտ մեծ տարածություն է ստացել իսլամը:
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրություն
Հարավում Աջարիան սահմանակցում է Թուրքիայի հետ (121 կմ), արևմուտքից և հյուսիս-արևմուտքից ափը ողողում է Սև ծովը: Մակերեսը՝ 2,9 կմ² է: Աջարիայի տարածքը բնության յուրահատկություններով կարելի է բաժանել երկու մասի՝ ծովամերձ և լեռնային: Ծովամերձ Աջարիան տարբերվում է մերձարևադարձներին բնորոշ տարեկան բարձր միջին ջերմաստիճաներով (+14,5 աստիճան և ձմռան ամենացուրտ ամսվա` հունվարի ջերմաստիճանը +6,5 աստիճան է), մթնոլորտային տեղումների առատությամբ (տարեկան 2500 մմ) և արևոտ օրերով: Ծովամերձ Աջարիայի մերձարևադարձները պատկանում են խոնավ մերձարևադարձների ենթատիպին և տարբերվում են Հյուսիսային և Արևմտյան Մերձսևծովյան շրջանների չոր միջերկրածովային մերձարևադարձներից:
[խմբագրել] Ջրագրությունը
Աջարիայի գրեթե բոլոր գետերը պատկանում են Սև ծովի ավազանին: Ամենաջրառատ գետը Ճորոխն է, որի գետաբերանը Վրաստանում է (Ճորոխ գետի հունի ձգվածությունը Աջարիայի տարածքում 26 կմ է), Աջարիայի տարածքով են անցնում նաև Ճորոխի երկու վտակները` Աջարիսցկալին և Մաչախելան: Անմիջապես Սև ծով են թափվում` Կինտրիշի, Չակվիսցկալի, Կորոլիսցկալի գետերը: Աջարիայի ջրառատ լեռնային գետերն ունեն բարձր ջրաէներգետիկ պոտենցիալ:
[խմբագրել] Վարչական բաժանում
Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը կազմված է հանրապետական նշանակության 1 քաղաքից և 5 շրջաններից՝
[խմբագրել] Պատմություն
Անտիկ ժամանակներում Աջարիան եղել է Վրաստանի ամենախիտ բնակեցված, տնտեսական և մշակույթային ամենազարգացած երկրամասերից մեկը։
[խմբագրել] Բնակչություն
Աջարիայի միջեփնիկական հարաբերություները մեծասմանությամբ հանգիստ են: Ըստ 2002 թվականի տեղեկությունների Աջարիայի բնակչությունը 376 հազար մարդ է (երկրի բնակչության 8,7 %):
- Վրացիներ - 93,4%
- Հայեր - 2,4%
- Ռուսներ - 2,4%
- Հույներ - 0,6%
- Աբխազներ - 0,4%
- Ուկրաինացիներ - 0,3%
- Ադրբեջանցիներ - 0,1%
[խմբագրել] Հղումներ
- Աջարիայի Ինքնավար Հանրապետության կայքը
- Աջարական ԻՍՍՀ՝ հոդված 1931 թ. ՄՍՀ-ից (ռուսերեն):
|
|
||
|---|---|---|
| Մունիցիպալիտետներ | Քեդայի · Քոբուլեթի · Շուախևի · Խելվաչաուրի · Խուլոյի | |
| Քաղաքներ | Բաթում · Քոբուլեթ | |
| Քաղաքատիպ ավան | Մախինջաուր · Չաքվա · Օչխամուր · Քեդա · Խելվաչաուր · Շուախև · Խուլո | |
| Պորտալ:Վրաստան | ||
|
|||||||||||||||||
|
||||||||||||||