Սամցխե-Ջավախք
| Երկիր | |
| Կարգավիճակ | Մխարե |
| Ներառում է | 6 մունիցիպալիտետ |
| Վարչկենտրոն | Ախալցխա |
| Խոշոր քաղաքներ | Ախալցխա (18 452), Բորժոմ (14 445), Ախալքալաք (9 802), Նինոծմինդա (6 300), Վալե (5 031) |
| Նահանգապետ | Գեորգի Խաչիձե |
| Բնակչություն (2002) | 207 598 |
| Ազգային կազմ | հայեր (54,6%), վրացիներ (43,4%), ռուսներ (1,1%), օսեր և հույներ (0,4%)[1] |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի (42,3%), Վրաց Ուղղափառ եկեղեցի (40,9%), Հայ Կաթոլիկ եկեղեցի (13,2%), մահմեդականներ (2,8%)[2] |
| Տարածք | 6413 կմ² |
| ISO 3166-2 կոդ | GE-SJ |
| Վիքիպահեստում | |
| Պաշտոնական կայք | |
Սամցխե-Ջավախք - նահանգ Վրաստանի հարավ-արևմուտքում, Հայաստանի հյուսիսային սահմանին կից: Բաղկացած է Ադիգենի, Ախալցխայի, Ասպինձայի, Ախալքալաքի, Նինոծմինդայի և Բորժոմիի շրջաններից: Ըստ 2002թ. պաշտոնական մարդահամարի տվյալների՝ նահանգի բնակչության 54,6% կազմում են հայերը[3]: Սամցխե-Ջավախքը մշակութային, աշխարհագրական, պատմական տեսանկյունից զուտ հայկական տարածք է։ Այն միշտ եղել է հայաբնակ։ Այսօր ազգային անհանդուրժողականության քաղաքականության պատճառով հայերը հետզհետե կորցնում են իրենց ժողովրդագրական դիրքերը Սամցխե-Ջավախքում։ Այս երկրամասը Վրաստանին է կցվել Իոսիֆ Ստալինի կամայական քաղաքականության արդյունքում։ Մինչև 1921 թ. Ախալքալաքի գավառը վիճելի է համարվել և խորհրդային իշխանության հաստատումից հետո միայն նվիրվել է Վրաստանին՝ առանց հաշվի առնելու պատմական, ժողովրդագրական, մշակութային սկզբունքները։ Այսօր ջավախահայությունը ունի հայկական ինքնությունը պահպանելու հրամայական։ Սակայն Վրաստանի ազգայնամոլական քաղաքականությունը հետապնդում է հայությանը այս երկրամասում հայրենազրկելու նպատակներ։ Այս քաղաքականությունը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիային։
Սամցխե-Ջավախք նահանգի մեջ մտնող հայաբնակ բնակավայրերի թվաքանակը ըստ շրջանների.[4]
{{Airport-dest-list
| Շրջաններ | Հայաբնակ բնակավայրեր |
|---|---|
| Ախալքալաքի մունիցիպալիտետ | 59 |
| Նինոծմինդայի մունիցիպալիտետ | 32 |
| Ասպինձայի մունիցիպալիտետ | 2 |
| Ախալցխայի մունիցիպալիտետ | 16 |
| Բորժոմի մունիցիպալիտետ | 8 |
| Ադիգենի մունիցիպալիտետ | 2 |
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Վրաստանի էթնիկ կազմը ըստ 2002 թվականի մարդահամարի (անգլ.)
- ↑ Վրաստանի կրոնական կազմը ըստ 2002 թվականի մարդահամարի (անգլ.)
- ↑ The Integration of National Minorities in the Samtskhe-Javakheti and Kvemo Kartli provinces of Georgia, Five Years into the Presidency of Mikheil Saakashvili, September 2009, p 5.
- ↑ http://www.yerablur.am/viewmenu/1089/
|
|
||
|---|---|---|
| Մունիցիպալիտետներ | Ադիգենի | Ասպինձայի | Ախալքալաքի | Ախալցխայի | Բորժոմի | Նինոծմինդայի | |
| Քաղաքներ | Ախալքալաք | Ախալցիխ | Բորժոմ | Վալե | Նինոծմինդա | |
| Քաղաքատիպ ավաններ | Աբասթումանի | Ադիգենի | Ասպինձա | Ախալդաբա | Բակուրիանի | Բակուրիանիս Անդեզիտի | |
| Պորտալ:Վրաստան | ||
|
|||||||||||||||||