Ախալցխա
| Քաղաք
Ախալցխա
ახალციხე
|
||||||||||||||||||||||||||||||||
Ախալցխա (վրացերեն՝ ახალციხე, թարգմանաբար` նոր ամրոց, հին անունները` "ლომსია" - "Լամսիա" և "Խիսկա"), քաղաք Վրաստանի հարավում, Ախալցխայի շրջանի շրջկենտրոն, Սամցխե-Ջավախք նահանգի վարչական կենտրոն:
2009թ. պաշտոնական տվյալներով քաղաքի բնակչության թիվը 19,2 հազ մարդ է[1]: 1993 թվականի դրությամբ Ախալցխայում հայերը կազմում էին բնակչության 62,8 %-ը, 2005թ.` 45%-ը[2]: Ըստ 2002թ. պաշտոնական մարդահամարի տվյալների Ախալցխայի շրջանում բնակվում է46,134 մարդ, որից 16,879-ը (36,6%)` հայեր[3]:
Հիմնադրվել է XII դ առաջին կեսին, տեղակայված է Փոցխով գետի վրա (Կուր գետի վտակ): Քաղաքով անցնում են Բաթում, Բորժոմ, Ախալքալաք գնացող մայրւղիները:
XIV դարից առ XVI դ 80-ական թթ Ախալցխան Սամցխե-Ջավախք տարածաշրջանի մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոնն էր, Ջակելի տոհմի աթաբեկների նստավայր: 1579թ. քաղաքն ընկնում է Օսմանյան կայսրության իշխանության տակ, 1628 թ-ից քաղաքը դանում է Օսմանյան կայսրության Ախալցխայի նահանգի (թուրքերեն` Ahıska) կենտրոնը:
1829 թ. Ադրիանապոլսի հաշտության արդյունքում Ախալցխան միացվել է Ռուսական կայսրությանը:
Բովանդակություն |
[խմբագրել] Հայեր
Հայերը Ախալցխայում բնակվել են հիմնադրումից ի վեր: Հայերի սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային կյանքը քաղաքում հուժկու ծաղկում է ապրում 19-րդ դարի կեսերից մինչև 1917թ.: Ախալցխան դառնում է Անդրկովկասի հայ մշակութային և արհեստավորական զարգացած կենտրոններից մեկը: Ախալցխան նաև հայ զինագործության ամենանշանավոր կենտրոնն էր: Հատկապես հայտնի էին տոհմիկ զինագործներ Չիֆթալարյանների պատրաստած զենքերը:
1918թ. թուրքական զորքերի Անդրկովկաս աշավանքի ժամանակ Ախալցխայի հայությունը քաղաքագլուխ Զորի Զորյանի ղեկավարությամբ կարողանում է կազմակերպված դիմադրություն ցույց տալ նրանց` թուրքերը դուրս են քշվում գավառի սահմաններից:
Ախալցխան նախքան 1917թ, ուներ ինը հայկական եկեղեցի (որից այժմ կանգուն է ընդամենը երեքը, գործում է մեկը` Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին): Մեկ այլ եկեղեցին Սբ. Նշանը, թեև կանգուն է, սակայն Խորհրդային Միության տարիներին բռնագրավվելուց հետո առ այսօր չի վերադարձվել Վիրահայոց թեմին[4]:
Քաղաքում գործել է յոթ հայկական կրթօջախ, որից հատկապես հռչակված էր Կարապետյան ուսումնարանը` Թիֆլիսի Ներսիսյան վարժարանից հետո երկրորդը Անդրկովկասում: Ախալցխայում այսօր գործող միակ հայկական՝ Հ. Թումանյանի անվան դպրոցը 2004-05թթ. ուս. տարում ուներ 550 աշակերտ[2]: 20-րդ դարի սկզբից գործել է տպարան: Տարբեր ժամանակներում տպագրվել են հինգ հայալեզու թերթ, ամսագիր:
1860թ Ախալցխայում ստեղծվել է հայկական թատրոն, որտեղ բեմում հյուրախաղերով հանդես են եկել Պ.Ադամյանը, Սիրանույշը, Վ.Փափազյանը և այլ ականավոր դերասաններ[5]:
[խմբագրել] Հայտնի ախալցխահայեր
Ծնունդով Ախալցխայից են հայ ակադեմիկոսներ Հ. Մանանդյանը, Ս. Մալխասյանցը, Բ. և Վ. Ֆանարջյանները, Ա. Ղանալանյանը, Հ. Ղանալանյանը, Ա. Աղամբեկյանը, Մ. Կասյանը և ուրիշներ, նկարիչներ՝ Վ. Սուրենյանցը, Հ. Կոջոյանը, Վ.Գայֆաջյանը, նշանավոր երգչուհի Լուսինե Զաքարյանը, հայտնի ռեժիսորներ Կ. Ալվարյանը, Վ. Վարդանյանը, դերասաններ Կ. Խաչվանքյանը, Շ. Ղազարյանը, դարասկզբի ականավոր զորավարներ Ա. Սուջյանը, Օ. Ղասաբբաշյանը, դեր-ծովակալ Ա. Սաղոյանը, տոհմիկ զինագործ Չիֆթալարյանները, կաթոլիկ եկեղեցու ակնառու հոգևորական, կարդինալ Գ.-Պ. Աղաջանյանը:
[խմբագրել] Քույր-քաղաքներ
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Ախալցխայի տեղեկատվական կայք
- Սուրբ Նշան նախագիծ
- Ախալցխայի հայության կացությունն ու խնդիրները 2005թ. «168 ժամ» թերթի ակնարկում
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Statistical Yearbook Of Georgia, 2009
- ↑ 2,0 2,1 http://www.168.am/am/articles/1379
- ↑ http://www.geostat.ge/cms/site_images/_files/english/census/2002/03%20Ethnic%20Composition.pdf
- ↑ Տե'ս http://www.javakhk1915-23.com/J15-23_surb_nshan_am.html
- ↑ Ախալցխա. Խոնարհված քաղաքի մշակութային վերածննդի հրամայականը
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք՝ Թբիլիսի | ||
| Աբխազիայի ԻՀ | Գագրա • Գալի • Գուդաութա • Նոր Աֆոն • Տղվարչելի • Սուխում • Օչամչիրա | |
| Աջարիայի ԻՀ | Բաթում • Քոբուլեթ | |
| Գուրիա | Լանչխութ • Օզուրգեթ | |
| Իմերեթ | Վանի • Զեստաֆոն • Քութայիս • Սամտրեդիա • Սաչխերե • Թերժոլա • Տղիբուլ • Խոնի • Ծղալտուբո • Ճիաթուրա | |
| Կախեթ | Ախմետա • Գուրջաան • Դեդոփլիս Ծղարո • Ղվարել • Լագոդեխ • Սագարեջո • Սղնախ • Թելավ • Ծնորի | |
| Քվեմո Քարթլի | Բոլնիս • Գարդաբան • Դմանիս • Մառնեուլ • Ռուսթավի • Թեթրի Ծղարո • Ծալկա | |
| Մցխեթա-Մթիանեթ | Դուշեթ • Մցխեթ | |
| Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ | Ամբրոլաուրի • Օնի • Ցագեր | |
| Սամեգրելո-Զեմո Սվանեթ | Աբաշա • Ջվարի • Զուգդիդ • Մառնեուլ • Մարտվիլ • Փոթի • Սենակ • Խոբի • Ծալենջիխա | |
| Սամցխե-Ջավախք | Ախալքալաք • Ախալցխա • Բորժոմ • Վալե • Նինոծմինդա | |
| Շիդա Քարթլի | Գորի • Քարել • Կասպի • Խաշուր • Ցխինվալի | |
| Պորտալ:Վրաստան | ||
|
|
||
|---|---|---|
| Վարչական կենտրոն՝ Ախալցխա | ||
| Քաղաքներ | Ախալցխա • Վալե | |
| Գյուղեր | Աբաթխև (Խաշուտ) • Ագարա • Անդա • Անդրիածմինդա • Անի • Ածղուր • Բոգա • Գիորգիծմինդա • Ղրելի • Գորկելի • Ջուլղա • Դիատոմիտի • Մեծ Պամաճ • Զեմո Սխվիլիսի • Զիկիլիա • Իվլիտա • Կլդե • Ղուլալիս • Միքելածմինդա • Մինաձե • Մուգարեթ • Մուսխի • Նիոխրեբ • Օրալ • Փոքր Պամաճ • Փերսա • Սաձել • Սաղունեթ • Սվիրի • Սուխլիս • Տատանիս • Թիսել • Տղեմլիանա • Ուրավել • Խակ • Խեոթի • Ծինուբան • Ծիրա • Ծղալթբիլա (Նորշեն) • Ծղորձա • Ծուղրութ • Ծնիսի • Ճաճարաք • Ճվինթա • Շուրդո • Էլիածմինդա | |
| Պորտալ:Վրաստան | ||
|
|
||
|---|---|---|
| Մունիցիպալիտետներ | Ադիգենի | Ասպինձայի | Ախալքալաքի | Ախալցխայի | Բորժոմի | Նինոծմինդայի | |
| Քաղաքներ | Ախալքալաք | Ախալցիխ | Բորժոմ | Վալե | Նինոծմինդա | |
| Քաղաքատիպ ավաններ | Աբասթումանի | Ադիգենի | Ասպինձա | Ախալդաբա | Բակուրիանի | Բակուրիանիս Անդեզիտի | |
| Պորտալ:Վրաստան | ||