Կարպ Խաչվանքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Խաչվանքյան (այլ կիրառումներ)
Picto infobox film.png
Կարպ Խաչվանքյան
Կարպ Խաչվանքյան
Khachvanqyan.jpg
Բնօրինակ անուն Կարպ Խաչվանքյան
Ծնվել է՝ 1923 թ., հունվարի 23 (1923-01-23)
Ծննդավայր Ախալցխա, {{{2}}} Վրաստան
Մահացել է նոյեմբերի 23, 1998 (75 տարեկան)
Մահվան վայր Երևան, {{{2}}} Հայաստան
Ազգություն {{{2}}} Հայաստան
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 1950–1982
Ժանրեր Կատակերգություն,
Դրամա,
Երաժշտական
Ընտրանի "Պահանջվում է ստախոս"
ԿինոՊոիսկ ID 343794

Կարպ Խաչվանքյան (1923թ. հունվարի 23, Ախալցխա - 1998 թ. նոյեմբերի 23, Երևան), հայ դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ (1957), հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։

1941 - 1944 թթվականին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944 թվականից աշխատում է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

Դերերը[խմբագրել]

  • Բոնի՝ ‹‹Սիլվա››
  • Վալի՝ ‹‹Աշուղ Մուրադ››
  • Գուրգեն - ‹‹Աղբյուրի մոտ››
  • Տոնինո, Ձունիետո ՝ ‹‹Վենետիկյան երկվորյակներ ››
  • Լյոնյա Գլազկին՝ ‹‹Մի քաղաք կա Վոլգայի վրա››
  • Դիոգինես՝ ‹‹Եվայլն կամ Նոր Դիոգինես ››
  • Նիկո՝ ‹‹Ատամնաբույժն արևելյան››
  • Ալդեմարո՝ ‹‹Պարերի ուսուցիչը››
  • Խանդիկյան՝ ‹‹Խանդից պատուհաս››
  • Միշա՝ ‹‹Սիրո հովիտ››
  • Սկապեն՝ ‹‹Սկապենի արարքները››
  • Սիրական՝ ‹‹Սոֆիկի սխալը››
  • Մանուչա՝ ‹‹Ծղնեթցի Մայա››
  • Ղարա՝ ‹‹Կապկազ թամաշա››
  • Պետրուչիո՝ ‹‹Անսանձ կնոջ սանձահարումը››
  • Թոդորոս՝ ‹‹Պահանջվում է ստախոս››
  • Հիգենս՝ ‹‹Իմ չքնաղ լեդի››
  • Սոկրատ՝ ‹‹Սեր աստղերի տակ››
  • Կնյազ՝ ‹‹Տաքսի, տաքսի››
  • Ջուլիկյան՝ ‹‹Ախ, ներվեր, ներվեր››
  • Վարուժան՝ ‹‹Ծաղիկների աշխարհ››
  • Կիկիլիո՝ ‹‹Երկու օրիորդ››
  • Պետիկ՝ ‹‹Երազիկ››
  • Մեքի՝ ‹‹Երեք գռոշանոց օպերա››
  • Բապս՝ ‹‹Չառլեի մորաքույրը››

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png