Լոպե դե Վեգա
| Լոպե դե Վեգա | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Լոպե դե Վեգա |
| Ծննդյան օր՝ | նոյեմբերի 25, 1562 |
| Ծննդավայր՝ | Մադրիդ (Իսպանիա) |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 27, 1635 |
| Վախճանի վայր՝ | Մադրիդ (Իսպանիա) |
Լոպե դե Վեգա (իսկական անունը` Ֆելիքս Պոպե դե Վեգա Կարպյո, իսպաներեն` Félix Lope de Vega y Carpio), իսպանացի անվանի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր։
Բովանդակություն |
Կյանքը [խմբագրել]
Ծնվել է Մադրիդում։ Նրա հայրը, որ ծագումով աստուրիական գյուղացիական ընտանիքից էր, Մադրիդում ունենալով ոսկեկարի սեփական արհեստանոց, բավական կարողություն էր ստեղծել։ Նա որդուն տվել է բարձրագույն կրթություն և նույնիսկ պարգևել ազնվականություն, այն ժամանակվա սովորությամբ գնելով ազնվականի տիտղոսի արտոնագիր։
Լոպե դե Վեգան սովորել է համալսարանում, միառժամանակ դասախոսություններ լսել մաթեմատիկական գիտությունների Թագավորական ակադեմիայում։ Գրել սկսել է վաղ հասակից, իր իսկ վկայությամբ` 11 տարեկանից։ Լավ իմացել է օտար լեզուներ։
Արդեն ամբողջ երկրով մեկ հռչակված բազմաշնորհ բանաստեղծն ընդամենը քարտուղարի պաշտոնով ծառայել է Իսպանիայի ազնվատոհմ անձանց` դուքս Ալբային, դուքս Մեսսին, մարկիզ դե Մալպիկին և այլոց։
Լոպե դե Վեգան մասնակցել է 1588-ի իսպանական նավատորմի («Անհաղթ Արմադայի») դեպի Անգլիայի ափերը կատարած անփառունակ արշավանքին, որի ընթացքում նա ընդօրինակելով Արիոստոյին, գրել է «Անժելիկայի գեղեցկությունը» պոեմը։
Նա գրել է մի քանի չարամիտ էպիգրամներ, ուղղված իր սիրուհուն` դերասանուհի Ելենա Օսորյոյին, որն իրեն լքել էր, գտնելով հարուստ սիրեկան։ Բանաստեղծը դատապարտվել է, մեղադրվելով զրպարտության մեջ և ութ տարի աքսորվել Մադրիդից։
1609-ին իսպանական կաթոլիկ եկեղեցին նրան վստահության նշաններ արեց` շնորհելով «սրբազան ինկվիզիցիայի մերձեցյալի» կոչում, իսկ ավելի ուշ` հոգևորականի աստիճան։
Վախճանվել է 1635-ին։ Հարյուր հիսունհինգ իսպանացի բանաստեղծներ հանգուցյալ հանճարին ձոնեցին հիացական ներբողներ «Ետմահու փառաբանություն» ժողովածուի մեջ, իսկ հարյուր չորս իտալացի բանաստեղծներ արձագանքեցին իրենց ժամանակակցի գույժին («Բանաստեղծական հուղարկավորություն» ժողովածու)։
Գեղագիտական հայացքները [խմբագրել]
Դրամատուրգիան [խմբագրել]
«Ոչխարի աղբյուր» (1612-1613) հերոսական դրաման [խմբագրել]
Սևիլյայի աստղը (1623) [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]