Ճանապարհ դեպի կրկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհ դեպի կրկես
Ճանապարհ դեպի կրկես
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1963
Լեզուհայերեն
ՌեժիսորՀենրիկ Մալյան[1] և Լևոն Իսահակյան
Սցենարի հեղինակԱլեքսանդր Յուրովսկի և Անատոլի Գալիև
ԴերակատարներԼեոնիդ Ենգիբարյան, Վարդուհի Վարդերեսյան, Գուրգեն Գեն և Ստեփան Իսահակյան
ՕպերատորԺիրայր Վարդանյան
ԵրաժշտությունԿոնստանտին Օրբելյան
ԿինոընկերությունՀայֆիլմ
Տևողություն88 րոպե և 89 րոպե

Ճանապարհ դեպի կրկես, 1963 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծված հայկական ֆիլմ, որը նկարահանվել են ռեժիսորներ Հենրիկ Մալյանն ու Լևոն Իսահակյանը Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական ինքնակենսագրության մոտիվներով։ Վերջինս էլ կատարել է գլխավոր դերը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը, որ նկարահանվել է Երևանի կրկեսում[2], պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին, որը հարգված պրոֆեսոր Ենգիբարյանի կրտսեր որդին է։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ, ինչն արժանանում է ծնողների վրդովմունքին։ Կրկեսում աշխատելու Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, որովհետև այնտեղ աշխատանք ստանալուց հետո նա սկսում է զբաղվել կողմնակի գործերով , իսկ երեկոյան որոշում է հանդես գալ որպես ծաղրածու, սակայն պատրաստ չլինելով՝ բոլորին հիասթափեցնում է։ Գիշերը նա որոշում է հեռանալ կրկեսից, գնում է գեղարվեստական տնօրենի աշխատասենյակը, որտեղ հավաքվել էին կրկեսի արտիստները։ Տնօրենն ասում է, որ Լեոնիդը տաղանդ չունի, բայց ակրոբատ Իրինան դեմ է արտահայտվում նրա խոսքերին։ Գեղարվեստական տնօրենը որոշում է գնալ Լեոնիդի տուն՝ նրա հետ խոսելու, սակայն նրա տանը ծնողներն էին, որոնք սկսում են նախատել տնօրենին։ Հեռանալով տնից՝ Լեոնիդը շրջում է երկրում նախապատրաստվել իր հաջորդ ելույթին։ Արդյունքում նա իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ դառնում է ծաղրածու՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում նկարահանվել է նաև հայկական կրկեսի կոլեկտիվը։

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Յուրովսկի
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Լևոն Իսահակյան, Հենրիկ Մալյան
  • Բեմադրող օպերատոր՝ Ժիրայր Վարդանյան
  • Բեմադրող նկարիչ՝ Ստեփան Անդրանիկյան
  • Կոմպոզիտոր՝ Կոնստանտին Օրբելյան
  • Հնչյունային օպերատոր՝ Ռոլանդ Ղազարյան
  • Զգեստների նկարիչներ՝ Մարինա Ասլամազյան, Վալենտին Պոդպոմոգով
  • Երգերի տեքստի հեղինակ` Գ. Ռեգիստան
  • Երկխոսությունները` Ա. Գալիևի
  • Ռեժիսորներ՝ Հարությունյան, Յա. Քոչարյան
  • Գրիմը՝ Վ. Ասատրյանի
  • Երկրորդ օպերատոր՝ Պ. Գալստյան, Ս. Սողոմոնյան
  • Համակցված նկարահանումներ
    • Օպերատոր՝ Ն. Իլյուշին
    • Նկարիչ՝ Վ. Դյոմինսկի
  • Ռեժիսորի օգնական՝ Ժ. Հունանյան
  • Օպերատորի օգնականներ՝ Ս. Իսրայելյան, Ա. Մդինարաձե
  • Նկարչի օգնականներ՝ Մ. Առաքելյան, Մ. Գիզգիզյան
  • Մոնտաժող՝ Վ. Հայկազյան
  • Խմբագիր՝ Կ. Քալանթար
  • Տնօրեն՝ Ա. Մելիք-Սարգսյան[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0187433/
  2. «Երեւանի կրկեսը` կենդանի պատմություն». Mediamax. 2012 թ․ մայիսի 10. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը Արխիվացված 2013-12-26 Wayback Machine arm-cinema.am կայքում

Գրականություն և արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]