Արտեմի Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմի Այվազյան
Արտեմի Սերգեյի Այվազյան
Ayvazyanartemi.jpg
(կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար)
Ծնվել է հունիսի 26, 1902
Ծննդավայր Բաքու
Մահացել է նոյեմբերի 14, 1975
Մահվան վայր Երևան, (Հայաստան)

Արտեմի Այվազյան (1902, հունիսի 26 - 1975, նոյեմբերի 14), հայ կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Ծնվել է Բաքվում։ Երաժշտական տարրական կրթությունն ստացել է Բաքվի ուսումնարանում, ապա սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում, ավարտել է 1922-ին։ Հաջորդ տարի եկել է Երևան և որպես ուսուցիչ պաշտոնավարել Երևանի կոնսերվատորիայում։ 1927-30-ին աշխատել է Լենինականի երաժշտական ստուդիայում որպես դիրեկտոր։ 1930-ին մեկնել է Մոսկվա, շարունակել ուսումը Մոսկվայի կոնսերվատորիայում որպես թավջութակահար, ապա Բարձրագույն վարպետության դպրոցում, ավարտել 1935-ին։

Վերադառնալով Հայաստան, նվիրվել է ստեղծագործական աշխատանքի։ Նրա առաջին ծավալուն երկը «Թափառնիկոս» օպերետն է (1937) գրված ըստ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգության։

Արտեմի Այվազյանի հուշատախտակը Երևանի Սայաթ-Նովա փողոցում