Դիրիժոր
Դիրիժորը (ֆր.՝ diriger – «ուղղություն տվող» բառից), այն երաժիշտն է, ով խմբավարում է նվագախումբը, տալիս է երաժշտական գործիքների մուտքերը, ստեղծագործության տեմպը և այլն: Դիրիժորը կարող է ղեկավարել տարբեր նվագախմբեր՝ սիմֆոնիկ, ջազ, ազգային նվագարաններ և այլն: Շատ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Յոզեֆ Հայդնը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆելիքս Մենդելսոնը եղել են նաև դիրիժորներ: Նրանք ղեկավարել են տարբեր սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ նվագախմբեր՝ կատարելով իրենց իսկ գրած ստեղծագործությ̕ունները: Դիրիժորը կարող է ձեռքին պահել փոքրիկ փայտիկ, չնայած ոմանք այն չեն օգտագործում:
Այլ գործածություններ [խմբագրել]
Հայերենում դիրիժոր բառի փոխարեն օգտագործում են նաև երաժշտավար կամ նվագավար:
Դիրիժորի աշխատանքը [խմբագրել]
Յուրաքանչյուր նվագախումբ ունի իր դիրիժորը: Կան նաև հրավիրված դիրիժորներ, որոնք տվյալ նվագախմբի հետ աշխատում են միայն որոշ ժամանակահատվածում: Դիրիժորի և նվագախմբի աշխատանքը բաժանված է երեք մասի՝ նախապատրաստում, փորձ և համերգ:
Աշխատանքի ընթացքում դիրիժորի ամենագլխավոր աշխատանքը համարվում է նվագախմբին ստեղծագործության ներկայացնելը, ծանոթացնելը, նկարագրելը: Ստեղծագործության մեջ շատ կարևոր է կոմպոզիտորի ապրած ժամանակաշրջանը նրա պատկերացումները, հոգեկան վիճակը, նրան շրջապատող միջավայրը և այլն: Նվագախմբին այս ամենը բացատրելու պարտականությունը ստանձված է դիրիժորին:
Լինում է այնպես, որ փոքր նվագախմբերում բացակայում է դիրիժորը: Տվյալ դեպքում դիրիժորի պարտականությ̕ունները կատարում է առաջին ջութակը:
Հայտնի դիրիժորներ [խմբագրել]
Հռչակավոր դիրիժորներից են`
- Հանս Ռիխտեր,
- Հանս ֆոն Բյուլով,
- Արտուրո Տոսկանինի,
- Գուստավ Մալեր (կոմպոզտոր),
- Լեոնարդ Բեռնշթայն (կոմպոզիտոր),
- Դանիել Բարեմբոյմ (դաշնակահար),
- Հերբերտ ֆոն Կարայան և այլոք:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիրիժոր կատեգորիայում։ |