Յոզեֆ Հայդն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Հայդն (այլ կիրառումներ)
Յոզեֆ Հայդն
Haydn portrait by Thomas Hardy (small).jpg
(երգահան)
ԱԱՀ՝ Ֆրանց Յոզեֆ Հայդն
Բնագիր
ԱԱՀ՝
Franz Joseph Haydn
Ծննդյան օր՝ մարտի 31 , 1732
Ծննդավայր՝ Ավստրիա
Վախճանի օր՝ մայիսի 31 , 1809

Ֆրանց Յոզեֆ Հայդն (գերմաներեն՝ Franz Joseph Haydn, մարտի 31, 1732 - մայիսի 31, 1809), ավստրիացի մեծ երգահան, «Վիեննայի դասական դպրոցի» ներկայացուցիչ, սիմֆոնիայի և լարային քառյակի երաժշտական ժանրերի հիմնադիրներից մեկը։

Կյանքը[խմբագրել]

Ծնվել է 1732 թ., Վիեննայից ոչ հեռու Ռոռաու գյուղում, արհեստավորի ընտանիքում։ Աշխատանքի ազատ ժամերին Հայդնի տանը հավաքվում էին երաժշտասերներ, երգում, պարում, նվագում, լսում հյուրասեր տան տիրոջ՝ Հայդնի հոր երգեցողությունը։ Արդեն 5 տարեկանից փոքրիկ Հայդնը գրավում է երաժիշտների ուշադրությունը իր արտակարգ լսողությամբ և ռիթմի զգացողությամբ։ Նրա զրնգուն և գունեղ ձայնը շատերն էր հիացնում և նա ընդունվում է եկեղեցական երգչախումբ։ Շատ շուտով նա դառնում է մենակատար, սովորում է նվագել ջութակ և կլավիսին։ Փորձում է նաև ստեղծագործել։ Եկեղեցին մի դպրոց էր, որտեղ Հայդնը սովորեց 9 տարի։ Երբ Հայդնի ձայնը «կոտրվեց», նրան հեռացրին եկեղեցուց։ Սկսվեց նրա ինքնուրույն կյանքը՝ լի տառապանքներով։ Սովից փրկվելու համար նա չնչին դասեր էր տալիս, ջութակ էր նվագում երեկույթներին և փողոցում։ Պատվերներով Հայդնը սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները, որոնց վրա մեծ հետք են թողել փողոցում լսած ավստրիական, հունգարական, ուկրաինական և շատ ուրիշ ժողովուրդների երգերը։

1761 թ. պատանի, բայց արդեն ճանաչված Հայդնը հրավիրվում է հունգարական հարուստ իշխան Էստերհազիի մոտ՝ երգչախումբ ղեկավարելու։ Փոքրիկ Էյզենշտատ քաղաքում, թագավորական պալատում, 30 երկար տարիներ է անցկացնում Հայդնը խմբավարի պաշտոնում։ Հայդնը արտահայտեց իր ժամանակաշրջաննի զգացմունքներն ու մտքերը։ Նրա երաժշտությունը տարբերվում է լավատեսությամբ, լուսավորությամբ և ոճի պարզությամբ։ Հայդնը շատ աշխատասեր է եղել։ Ինքը՝ աշխատանքը, Հայդնին գերագույն հաճույք է պատճառել։ Հայդնը կարող էր լինել ուրախ և միաժամանակ դրամատիկ, մտահոգ ու անդարդ, լարված և անկաշկանդ։

Ժառանգությունը[խմբագրել]

Հայդնը ունեցել է երկար կյանք և թողել մեծ ժառանգություն՝ 104 սիմֆոնիա, 83 կվարտետ, 52 սոնատ, 20 օպերա, 14 մեսսա և 2 օռատորիա։ Նրա գրած սիմֆոնիաներից հատկապես հայտնի են «Հրաժեշտի սիմֆոնիան» (No. 45, 1772), «Օքսֆորդյան սիմֆոնիան» (No. 92, 1789), «Ողբերգական սիմֆոնիան», 6 «Փարիզյան» (1785 - 1786 гг.) և 12 Լոնդոնյան (1791 - 1792թթ., 1794 - 1795 թթ.) սիմֆոնիաները։ Ստեղծել է նաև 14 օրատորիաներ, որոնցից առավելապես հայտնի են «Աշխարհի արարումը» (գերմ.՝ Die Schöpfung, 1796-98թթ.) և «Տարվա եղանակները» (գերմ.՝ Die Jahreszeiten

«Սիմֆոնիայի հայր»[խմբագրել]

Հայդնը համարվել է սիմֆոնիայի հայր։ Ճիշտ է, մինչև նրան էլ գրվել են սիմֆոնիաներ, բայց Հայդնը հանդիսացավ սոնատասիմֆոնիկ ցիկլի ստեղծողը՝ I մաս - Սոնատ, ալեգրո, II մաս - Andante՝ դանդաղ մաս, արտահայտում է քնարական տրամադրություն, III մաս - Մենուետ (18-րդ դարի սիրված ստեղծագործություն) IV մաս – Ֆինալ՝ արագ տեմպով, պատային բնույթով։ Դա ստեղծագործության լավատես ավարտն է։ Այսպես են կառուցել սիմֆոնիան նաև Հայդնի ժամանակակիցներ Մոցարտը և Բեթհովենը։