Կլավեսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Clavecin français.jpg

Կլավեսին ստեղնա-լարային կսմիթավոր երաժշտական գործիք։ Դաշնամուրի նախատիպերից է։ Հայտնի է XVI դարից, ծագել է պսալտերիումից (սաղմոսարան)։ Ստեղները սեղմելիս լարերը կսմիթահարվում են թռչունի փետուրներից պատրաստված ձողիկներով (հետագայում՝ կաշվե կնտնտոցով)։ Ձայնը գեղեցիկ է, բայց սակավ երգային։ Սկզբում ունեցել է քառանկյան, XVII դ.՝ եռանկյան տեսք։ Ձայնածավալը 4-5 օկտավա է։ Գոյություն ունեն մի քանի տարատեսակներ (այդ թվում՝ կլավիցիտերիում, որն ունի ուղղաձիգ իրան)։ Կլավեսինային երաժշտության նշանավոր հեղինակներն են Դ. Ակարլատին, ժ. Ֆ. Ռամոն, Ֆ. Կուպերենը և ուրիշներ։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png