Ջութակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջութակ
Ջութակ
Որակավորում

Լարային աղեղնավոր երաժշտական գործիք

Դիապազոն
Range violin.png
Կից գործիքներ
ալտ, թավջութակ, կոնտրաբաս
Երաժիշտներ
Ջութակահարների ցուցակը
Արտադրողներ
Ջութակի վարպետներ
Ջութակ գործիքը Վիքիպահեստում

Ջութակը (իտալերեն՝ violino) լարային աղեղնավոր երաժշտական գործիք է, ջութակների ընտանիքում (ալտ, թավջութակ, կոնտրաբաս)՝ ռեգիստրով ամենացածրը: Ամենատարածված մենակատարային գործիքներից է:

Բովանդակություն

[խմբագրել] Համառոտ նկարագրություն

Ունի չորս լար: Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, լյա, երկրորդ օկտավայի մի): Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցցիկատոն: Չափսը չի գերացանցում 600 մմ: Ուսուցման ժամանակ օգտագործվում են 1/16, 1/8, 1/4, 1/2 չափերը, քանի որ երեխաները սկսում են պարապել երեք տարեկանից: Նվագելուց գործիքը պահում են ուսի վրա:


[խմբագրել] Պատմությունը

Ծագել է VIII դարում արաբների կողմից Եվրոպական երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ վարկածի միջնադարյան նվագարաններից՝ կրոտայից և վիելայից: Ջութակի դասական տեսակը մշակվել է XV - XVI դարերի ընթացքում միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում: XVI - XVIII դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվեցին ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ՝ Բրեգայում (Գ. Դա սալո, Ջ. Մաջինի) և Կրեմոնայում (Անդրեա և Նիկոլո. Ամատիներ, Ջ. Գվառների, Ա. Ստրադիվարի): Վերջնականապես հաստատվեց ջութակի կառուցվածքը, մշակվեց գործիքների յուրահատուկ տեմբրը: Կրեմոնայի ջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են և համարվում են չգերազանցված: Ջութակը որպես մենակատարային համերգային գործիք, մեծ դեր խաղաց երաժշտական արվեստի պատմության մեջ: XVII - XVIII դարերի երաժշտական գործիքային նոր ժանրերը (մենանվագ սոնատ, կոնցերտ) առաջացան սկզբնապես որպես ջութակի երաժշտական ժանրեր: Ջութակների ընտանիքը կազմում է սիմֆոնիկ նվագախմբի կորիզը:


[խմբագրել] Կատարողները

XVII - XVIII դարերում ստեղծվեց ջութակի ընդարձակ երկացանկ: Ջութակի կատարողական արվեստի զարգացման գործում մեծ դեր են խաղացել՝ Ն. Պագանինին, Լ.Աուեր, Ջ. Վիոտին, Ռ. Կրեյցերը, Ա. Վյոտանը, Է. Իզային, Հ. Վեյնյավսկին, Ֆ.Կրայսլերը, Ջ. Էնեսկուն, Դ Օյստրախը, Ի. Մենուհինը, Հայֆիցը, Ի. Ստեռնը, Լ. Կոգանը:

[խմբագրել] Գրականություն

  • Л. Роабон Скрипка Москва 1963 г.

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով