Սանթուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանթուր
Սանթուր,Իրան 1669թ.

Սանթուր, (պարսկերեն՝ سنتور) բազմալար հարվածվող նվագարան։ Տարածված է Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում։ Ունի փայտյա տափակ և սեղանաձև իրան, որի վերևի կափարիչին կան ձայնադարձիչ անցքեր։ Ասրերը մետաղյա են՝ ձգված «սեղանի» հիմքերին զուգահեռ, ցածր ռեգիստրում՝ միայնակ, բարձրում՝ երկ և եռանդամ ունիսոն խմբերով։ Լարվածքը խրոմատիկ սանթուր է։ Նվագում են ծնկներին դրված կամ հատուկ հենարանով, մետաղյա կամ փայտյա մուրճիկներով։ Սանթուրը ձայնընդհատող հարմարանք չունի, ուստի նրա զնգուն նվագը ուղեկցվում է հարվածվող բաց լարերից գոյացող միալար խուլ աղմուկով, և դա նվագարանի տեմբրային առանձնահատկությունն ը։ Գործածվում է հիմնականում նվագակցելու համար, քաղաքային սազանդարական, նաև աշուղական խմբերում։ Հայաստանում գործածվել է Շ․ Տալյանի և Վ․ Սահակյանի աշուղական անսամբլներում։ Սանթուրին նման է Արևելյան Եվրոպայում տարածված ցիվբար Ռ․ Աթայանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png