Քանոն (երաժշտական գործիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ քանոնահար Ծովինար Հովհաննիսյան

Քանոն, աղելարային կսմիթային նվագարան, իրանը` 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու երրորդով լորենու կամ եղևնու փայտից է, մեկ երրորդով` թաղանթապատ, թաղանթը փուչիկից (եզան լավ մշակված, այծի, ոչխարի կամ գառան կաշվից): Ունի 24-26 եռակի լարեր, հիմնականում աղիքից: Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով (հարիչով):

Լարվածքը մաժոր դիատոնիկ շարքով է, ռե տոնայնությամբ, հիմնականում երեք օկտավ հնչյունածավալով: Շարժական հատուկ բռնակների միջոցով ամեն լարախմբի համար 2 առանձին բռնակ կա: Բանալիի օգնությամբ կես տոն բարձրացվում կամ իջեցվում է հենց նվագի ընթացքում` ձախ ձեռքով:

Քանոնը նվագում են ծնկների վրա, ձախ ոտքը աջի վրա դրած, միաձայն, երկձայն և բազմաձայն հնչողությամբ: Քանոնը մենակատարային և անսամբլային նվագարան է: