Ծովինար Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովինար Հովհաննիսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1965
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժիշտ և դիրիժոր
Գործիքներքանոն և դաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
 Tsovinar Hovhannisyan Վիքիպահեստում
ՀՀ Վաստակավոր մանկավարժ Ծովինար Հովհաննիսյան
Նարեկացի մեդալ Տրված 2015 թ. պրոֆեսոր Ծ. Հովհաննիսյանին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից

Ծովինար Միսակի Հովհաննիսյան (1965, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժիշտ, քանոնահար, դիրիժոր, ստեղծագործող, կոմպոզիտոր, գրքերի հեղինակ, նորարար, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, «Մանկավարժական փառք» և «Գրիգոր Նարեկացի» մեդալակիր։ Ծովինար Հովհաննիսյանը հեղինակ է 25 գրքերի՝ գրված քանոնի համար, այդ թվում երգեր և մենագրություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովինար Հովհաննիսյանը ծնվել է Գյումրիում։ 1976-1981 թվականներին սովորել է Գյումրիի Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում, (դասատուներ՝ Լաուրա Մելիքյան (քանոն), Անահիտ Հովհաննիսյան (դաշնամուր)), 1981-1985 թվականներին՝ Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում (դասախոսներ՝ Ռուզաննա Գևորգյան (քանոն), Նինա Օսևսկայա (դաշնամուր), Ազատ Շիշյան (կոմպոզիցիա) ), 1985-1990 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (դասախոսներ՝ պրոֆեսոր Ալվարդ Միրզոյան (քանոն), պրոֆեսոր Կարինե Աթանեսյան (դիրիժորություն))։

Մասնակցել է բազմաթիվ համերգների և փառատոների՝ իր վրա սևեռելով մասնագետների և երաժշտասերների ուշադրությունը։ Ուսումնարանական տարիներից սկսել է աշխատել Գյումրիի տարբեր անսամբլներում։ Սկզբում Տեքստիլագործների պալատի ժողնվագարանների ինքնագործ անսամբլում, ապա, երբ ձևավորվել է Գյումրիի ժողնվագարանների պետական նվագախումբը (ղեկավար՝ Ջիվան Խաչատրյան), Հովհաննիսյանը դարձել է նվագախմբի առաջատար քանոնահարուհին։ Նրա կոմպոզիցիայի դասատուն է եղել Ազատ Շիշյանը։ 

Պետական հանձնաժողովի նախագահ, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի խորհրդով Հովհաննիսյանը ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Ալվարդ Միրզոյանի դասարան), միևնույն ժամանակ ուսանել է նաև դիրիժորական բաժնում՝ պրոֆեսոր Կարինե Աթանեսյանի մոտ։ Դեռ ուսանողական տարիներից Հովհաննիսյանը ապրել է ակտիվ ստեղծագործական կյանքով, համերգներով հանդես է եկել մայրաքաղաքի տարբեր բեմահարթակներում և Հայաստանի շրջաններում, այդ թվում նաև Գյումրիի թիվ 5 երաժշտական դպրոցում, տարբեր զորամասերում։ 1987 թվականին կայացած «Սայաթ Նովա» առաջին հանրապետական մրցույթում արժանացել է հաղթողի պատվավոր կոչման՝ կատարելով Գրիգոր Հախինյանի |քանոնի կոնցերտը։

1990-1993 թթ. ասպիրանտուրան սովորել է պրոֆեսոր Խաչատուր Ավետիսյանի դասարանում։ Այդ տարիներից առավել ակտիվացել է նրա համերգային գործունեությունը։ 

1993 թ. – ից դասավանդում է ԵՊԿ -ում

2007 թ․ – ից նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց -ում

Համերգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թ. – նվագել է Գյումրիի տեսքտիլագործների պալատի ինքնագործ նվագախմբում(ղեկավար` Վաչագան Սարգսյան)։

1985 թ. – եղել է Գյումրիի ժողնվագարանների պետական անսամբլի հիմնադիր անդամ, որպես մենակատար քանոնահարուհի (ղեկավար` Ջիվան Խաչատրյան)։

1986 թ. – մենահամերգ է տվել Գյումրիի Շերամի անվան N5 երաժշտական դպրոցում։

1987 թ. – Ծ. Հովհաննիսյանը կատարել է Գրիգոր Հախինյանի «Կոնցերտի» պրեմիերան և դարձել «Սայաթ-Նովայի» անվան հանրապետական մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր։

1987 թ. – ԽՍՀՄ Կոոպերատիվ շարժման տարիներին բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում, երգիչներ Էդվարդ Դարբինյանի, Սուսաննա Սաֆարյանի և այլոց հետ։

1988 թ. – համերգներ է տվել Սումգայիթի ջարդերից փրկված փախստականների համար։

1993-1995 – թթ. հրավիրվել և աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում, որպես անսամբլի մենակատար։

1996-1999 – թթ. մենահամերգներ և համերգներ Ռուսաստանի մի շարք քաղաքներում։ Մենահամերգներ և համերգներ սեփական ստեղծագործություններով Գյումրիում (1996 թ.), Երևանում (1997 թ.), Վանաձորում (1997 թ.), Արմավիրում (1998 թ.), Գյումրիում (1998 թ.), Մոսկվա (1998 թ.), Երևան (1999 թ.), Գյումրի «Գոհար» երաժշտանոցում (Ծովինար և Լիանա դուետ 2000 թ.), Երևան (2000 թ.), Գյումրի (2001 թ.), Արմավիր (2001 թ.)

1999-2000 – թթ. նախապատրաստել է Իսկուհի Աբաջյանի (Կարապետյան)[1] ասպիրանտական համերգները և դրանց ընթացքում ելույթ ունեցել։

2002 թ. – Համագործակցելով Աթենքի «Հայաստան» մշակութային կենտրոնի հետ` հիմնադրել է «Սայաթ-Նովա» անսամբլը։ Մի շարք համերգների թվում է եղել «Եղեռնից Վերածնունդ» խորագրով համերգը, որին ներկա են եղել 140 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանյան ներկայացուցչության շարքում էր աստղագետ-գիտնական Գրիգոր Գուրզադյանը։  

2003 թ. – Մենահամերգ Աթենքի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնում։

2003 թ. – քանոնի եռյակի համերգ Գյումրիում (Ծ. Հովհաննիսյան, Շուշանիկ Սաղաթելյան, Լիանա Մարտիրոսյան)։

2005 թ. – Ամերիկահայ մշակութային ֆոնդի «Փերիա» մշակութային կենտրոնի կողմից թողարկվել է «Կարոտի կանչ 8, Ծովինար և Լիանա» լազերային սկավառակը (ԱՄՆ)։ Նույն մշակութային կենտրոնի կողմից նկարահանվել են «Գյումրվա» և «Ռապսոդիա N1» տեսահոլովակները. Ծ. Հովհաննիսյանի ստեղծագործությունները՝ հեղինակի և Լիանա Մարտիրոսյանի կատարումով։

2006 թ. – բարեգործական համերգ` Ամերիկահայ «Փերիա» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ (Հակոբ Պարոնյանի Անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական Թատրոնի դահլիճ)։

2007 թ. – ունեցել է վարպետության դասընթաց Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի կոնսերվատորիայում և փորձի փոխանակում տավղի դասարանի հետ։

2007 թ. – մի շարք համերգներ է տվել Գրենոբլում, Անսիում, Փարիզում (Ֆրանսիա)։ Գագիկ Մուրադյանի «Գուսան» նվագախմբի կազմում մասնակցել է Փարիզի Միջազգային փառատոնին և դարձել մրցանակակիր։ Ձայնագրվել է «GOUSSAN» ձայներիզը[2][3], հեղինակավոր «ACCORDS CROISES» ստուդիայի կողմից, այն թողարկվել է Իտալիայում։

2008 թ. – մենահամերգ է ունեցել Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան դահլիճում։

2010 թ. – ապրիլին Ամերիկահայ մշակութային ֆոնդի «Փերիա» մշակութային կենտրոնի հրավերով մենահամերգ է ունեցել ԱՄՆ Լոս-Անջելեսի Թահանգա քաղաքում, մասնակցել մշակութային կենտրոնի մի շարք միջոցառումների։ Տեղի է ունեցել Կարոտի Կանչ 15՝ «ԵՍ» ձայներիզի շնորհանդեսը։ «Փերիա» մշակութային կենտրոնի տնօրեն Մասիսի Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել քանոնահարուհի Ծովինար Հովհաննիսյանին։

2010 թ. – դեկտեմբերին ՝ մենահամերգ Երևանում՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։

2011 թ. – մայիսին հրավեր է ստացել Մելոդի Միշելի (Melodie Michel) կողմից Ֆրանսիա և Շվեյցարիա համերգների, «Գուսան» համույթի գործակցությամբ ունեցել է համերգ նաև Շվեյցարիայի Բեռն և Բալեզ քաղաքներում։

2011 թ. – մենահամերգ Ֆրանսիայում (ք. Ռոման), ներկայացվել են գուսանական և ժողովրդական մեղեդիների մշակումներ՝ «Գուսան» համույթի գործակցությամբ։

2012 թ. – ապրիլի 25-ին՝ համերգ և գրքի շնորհանդես Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան դահլիճում՝ Շուշանիկ Սաղաթելյան և Ծովինար Հովհաննիսյան դուետով։

2013 թ. – ՀՀ Ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբի հետ Ծ. Հովհաննիսյանը կատարել է Ա.Սաթունցի «Կոնցերտինոյի» պրեմիերան՝ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված համերգին։

2014 թ.-ին հրապարակվել է 2013 թ.-ին ձայնագրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ» թվային ալբոմը, որից մեկ նվագ դարձել է ֆիլմ, որի առաջին ցուցադրությունը Երևանում եղել է 2016 թ.: Ձայնագրման ընթացքը նկարահանել է ռեժիսոր Վինսենթ Մունը, «The Sounds of Armenia» by Vincent Moon, Collection by Petites Planètes:

2014 թ. – “Renaissance” cultural and intellectual հիմնադրամի մշակութային կենտրոնի գլխավոր երաժշտական խմբագրի՝ Արթուր Շահնազարյանի կողմից հրավեր է ստացել ձայնագրվելու www.armenianmusic.am թվային ձայնադարանի համար (Կոմիտասի, Սայաթ-Նովայի և Նարեկացու ստեղծագործություններ)[4]։

2015 թ. – Ծ.Հովհաննիսյանին հրավիրել են Ազգային պատկերասրահում նկարահանման, որը սենսորային էկրանով դիտելու հնարավորություն է տալիս ազգային արվեստի բաժնի այցելուներին՝ ազգային նվագարաններին և կատարողական արվեստին ծանոթանալու համար։

2015 թ. – Բուլղարիայի Սոֆիա, Պլովդիվ, Վելիկո Տիռնովո քաղաքներում Ծ. Հովհաննիսյանը իր սաների հետ ելույթներ է ունեցել՝ նվիրված Մեծ Եղեռնի 100 ամյակին, AGBU բարեգործական միության հրավերով։ Սոֆիայի կամերային նվագախմբի հետ կատարել է հեղինակային «Էքսպրոմտ» ստեղծագործությունը։

2015 թ. – Ծ. Հովհաննիսյանին հրավիրել են Հակոբ Երիցյանի 100 ամյակին նվիրված փաստագրական ֆիլմում վարպետի պատրաստած քանոնի կատարումով նկարահանման, ռեժիսոր՝ Լուսինե Բալյան ( Շողակաթ հեռուստաընկերություն)[5]։

2016 թ. –   Բուլղարիա (Սոֆիա) Կամերային նվագախմբի մեծացրած կազմի հետ պրեմիերա (դիրիժոր՝ Բեդրոս Փափազեան) Ծ.Հովհաննիսյանի «Կոնցերտ N3» երկու քանոնի համար՝ հեղինակի և Նարեկ Կազազյանի կատարմամբ, «Արցախի հերոսներին նվիրված» երգի պրեմիերան՝ Դիանա Վարդանյանի կատարմամբ։

2017 թ. – Համերգներ Ճապոնիայում (Տոկիո)՝ Ծ. Հովհաննիսյան և Մերի Մուսինյան։ ՀՀ դեսպանությունը Ճապոնիայում շնորհակալական նամակ է հղել Ծ. Հովհաննիսյանին «Հայ մշակույթի շաբաթ» համերգային միջոցառումներին, «Հայկական երաժշտության երեկո» և «Քանոն և կոտո» համերգներին հայ ազգային գործիքն ու երաժշտությունը ճապոնացի հանդիսատեսին հավուր պատշաճի ներկայացնելու համար[6]։

2017 թ. – սեպտեմբերին Չինաստանում (Պեկին) և Կորեայում (Սեուլ) ներկայացրել են Հայկական մշակույթի օրերը։

2018 թ. – ապրիլին Ծ. Հովհաննիսյանը մեկնել է Ավստրալիա (Սիդնեյ) որտեղ Քրիստինե Ենգոյանը մասնակցել է ավստրալիական Little Big Shots Aus հեռուստաշոուին, այնուհետև ելույթ են ունեցել ապրիլի 24-ին Եղեռնի ոգեկոչման միջոցառմանը և մենահամերգ ապրիլի 25-ին[7]։

2018 թ. – Ծ.Հովհաննիսյանը ելույթներ և դասախոսություններ է ունեցել Վաշինգտոնում (ԱՄՆ) «ՆՈՒՌ[8]» համույթով՝ Սմիթսոնյան  52-րդ միջազգային փառատոնում (Smithsonian Folklife Festival) (Քենեդի հոլլ, Կոնգրեսի միջազգային գրադարան, Սենատ, Կոնգրես)[9][10]։

2019 թ. – Ծ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, «ՆՈՒՌ» համույթով «Innovate Armenia» միջազգային 3-րդ փառատոնում[11]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովինար Հովհաննիսյանը հեղինակ է բազմաթիվ փոխադրումների, մշակումների և սեփական ստեղծագործությունների, որոնք տեղ են գտել մի քանի ժողովածուներում։ 2004թ. լույս են տեսել նրանցից երեքը։  

  • I – Պիեսների ժողովածու քանոնի համար
  • II- Էտյուդներ քանոնի համար
  • III – Կոնցերտներ (NN1,2) և Ռապսոդիա (N1) քանոնի համար։ 
Պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան - Նարեկացի արվեստի կենտրոն
Նկարում պատկերված է պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը
Նարեկացի արվեստի կենտրոն, Ծովինար Հովհաննիսյանն իր կոլեգաների և սաների հետ:

Առաջին երկու ժողովածուներում սեփական 24 էտյուդների և մի շարք պիեսների կողքին տեղ են գտել նաև Կոմիտասի, Գայանե Չեբոտարյանի, Խաչատուր Ավետիսյանի, Ալեքսանդր Ալեքսանդրյանի, Արմեն Մանդակունյանի, Ստեփան Ջրբաշյանի, ինչպես նաև Վ. Գավրիլինի, Հ. Վյետանի, Հ. Ռոջերսի, Մ. Շմիտցի ստեղծագործությունների մշակումներն ու փոխադրումները (տարբեր անսամբլային կազմերի համար), այդ թվում նաև ջազային կոմպոզիցիաները, վերջին ժողովածուն ընդգրկում է կոնցերտային ժանրի հեղինակային խոշոր ստեղծագործություններ։ 

2006 թ. հրատարակվող երեք ժողովածուներն ընդգրկում են Հովհաննիսյանի տարբեր ժանրերի ստեղծագործություններ։ 

  • IV – «Երգեր» ձայնի և դաշնամուրի համար
  • V – Կոնցերտ երկու քանոնի համար
  • VI – Պիեսներ քանոնի համար և Ռապսոդիա N2

Քանոնի համար գրված ստեղծագործություններում հեղինակը նորովի է մեկնաբանում գործիքի տեխնիկական և գունային հնարավորությունները։

Առանձնակի ուշադրության է արժանի IV հատորը՝ «Երգեր» ձայնի և դաշնամուրի համար, քանզի Հովհաննիսյանն առաջին անգամ չի անդրադառնում իր սիրելի նվագարանին՝ դիմելով վոկալ երաժշտության ժանրին։ Գերիշխող  երգերի տեքստերի հեղինակն է Անահիտ Չիբուխչյանը, ընդգրկված են նաև Վահան Տերյանի և Գևորգ Գրիգորյանի բանաստեղծությունները։

Պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը Նարեկ Կազազյանի հետ:
Պատահական չէ, որ առաջատար երաժիշտները, անվերջ կատարելագործելով իրենց կատարողական վարպետությունը, նորովի են մեկնաբանում ավանդական ազգային գործիքների տեխնիկական հնարավորությունները, ձայնային, տեմբրային և գունային ներկապնակը՝ ընդգրկելով ոչ միայն ավանդական նվագացանկը կազմող ստեղծագործություններ, այլև անդրադառնում երաժշտական մշակույթի այն շերտերին և ուղղություններին, որոնք, կարծես թե, նախատեսված չէին հայկական ազգային գործիքների հնչողության համար։ Այդ նոր, հետաքրքիր և բազմազան ծրագրերով, ուր ներդաշնակվում են հինն ու նորը, ավանդականն ու նորարարականը, ազգայինն ու համամարդկայինը, նրանք մեծ հաջողությամբ և բարձր մակարդակով են ներկայացնում ողջ աշխարհին հայ երաժշտական մշակույթը։ Այդպիսի երաժիշտներից մեկն է նաև քանոնահարուհի և ստեղծագործող Ծովինար Հովհաննիսյանը։
- հեղինակ, երաժշտագետ՝ Սեդա Շեյրանյան

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծ. Հովհաննիսյան, «Էտյուդներ և պիեսներ քանոնի համար» (խմբ. Միհրան Դեմիրճյան), Երևան, ««Լուսաբաց»» (ISMN M90134005-0-3) — 106 էջ. — 100 հատ։
  2. Ծ. Հովհաննիսյան, «Կոնցերտներ և ռապսոդիա» (խմբ. Միհրան Դեմիրճյան), Երևան, ««Լուսաբաց»» (ISMN M9013405-2-7) — 76 էջ. — 100 հատ։
  3. Ծ. Հովհաննիսյան, «Պիեսների ժողովածու քանոնի համար», Երևան, «Լուսաբաց» (ISMN). — 100 հատ։
  4. Ծ. Հովհաննիսյան, «Երգեր ձայնի և դաշնամուրի համար», հ. Պրակ I, Երևան, «Տիգրան Մեծ» (ISMN M-801603-09-8) — 64 էջ. — 200 հատ, ISBN 99930-4-545-4։
  5. Ծ. Հովհաննիսյան, Պրակ IV, «Կոնցերտ N3» երկու քանոնի համար, Երևան, «Տիգրան Մեծ» (ISMN M-801603-08-1) — 60 էջ. — 200 հատ։
  6. Ծ. Հովհաննիսյան, Պրակ V, «Պիեսներ քանոնի համար և Ռպասոդիա N2», Երևան, «Տիգրան Մեծ» (ISMN M-801603-10-4) — 92 էջ. — 200 հատ։
  7. Ծ. Հովհաննիսյան, Անժելա Աթաբեկյան (խմբ. Գոհար Շագոյան), Երևան, «ԵՊԿ հրատարակչություն» — 48 էջ, 28 պատկերազարդ էջ, ISBN 978-99941-998-9-1։
  8. Ծովինար Հովհաննիսյան Հովհաննիսյան, «Պիեսներ», հ. Պրակ VI (խմբ. Գ․ Շագոյան), Երևան, «ԵՊԿ հրատարակչություն» (ISMN 979-0-801602-190) — 100 էջ. — 300 հատ։
  9. Ծովինար Հովհաննիսյան, «Դպրոցականի ալբոմ» ձեռնարկ քանոնի համար, հ. Պրակ VII (խմբ. Միհրան Դեմիրճյան), Երևան, «ԵՊԿ հրատարակչություն» (ISMN 979-0-801602-17-6) — 72 էջ. — 300 հատ։
  10. Ծովինար Հովհաննիսյան, «Իմպրովիզ», հ. Պրակ VIII, Երևան, «ԵՊԿ հրատարակչություն» (ISMN 979-0-801602-29-9) — 58 էջ. — 200 հատ։
  11. Ծովինար Հովհաննիսյան, «Մանկական ալբոմ», հ. Պրակ IX, Երևան, «ԵՊԿ հրատարակչություն» (ISMN 979-0-801602-31-3) — 66 էջ։
  12. Անժելա Աթաբեկյան, Ծովինար Հովհաննիսյան, Հասմիկ Լեյլոյան, «Երաժշտական և արվեստի դպրոցների ժողնվագարանների մասնագիտական դասարանների ծրագրեր», Երևան, ««Նշանակ»» (ISMN 978-9939-827-00-1) — 112 էջ։
  13. Ծովինար Հովհաննիսյան, «Մեթոդական ձեռնարկ քանոնի համար» հայկական լադային համակարգ գիրք 1, հ. 1 (խմբ. Սեդա Շեյրանյան), Երևան, «LIMUSH» (ISMN 979-0-801604-27-9) — 116 էջ. — 300 հատ։
  14. Ծովինար Հովհաննիսյան, «Մեթոդական ձեռնարկ քանոնի համար» հայկական լադային համակարգ գիրք 2, հ. 2 (խմբ. Սեդա Շեյրանյան), Երևան, «LIMUSH» (ISMN 979-0-801604-06-4) — 120 էջ. — 150 հատ։
  15. Ծովինար Հովհաննիսյան, «Էքսպրոմտ» քանոնի համար, ազգային նվագարանների նվագախմբի նվագակցությամբ Պարտիտուր (խմբ. Սեդա Շեյրանյան), Երևան, «LIMUSH» (ISMN 979-0-801604-28-6) — 40 էջ. — 150 հատ։
  16. Ծ.Հովհաննիսյան, «Մեթոդական ձեռնարկ քանոնի համար» հայկական լադային համակարգ գիրք 3, հ. գիրք 3, Երևան, «LIMUSH» (ISMN 979-0-801604-39-2) — 132 էջ. — 150 հատ, ISBN 978-9939-64-062-4։
  17. Ծովինար Հովհաննիսյան, «Փոխադրումներ, մշակումներ և օրիգինալ ստեղծագործություններ քանոնի համար» Պրակ X, հ. X (խմբ. նոտային շարվածք Միհրան Դեմիրճյան), Երևան, «LIMUSH» — 72 էջ. — 200 հատ, ISBN 978-9939-64-177-5։
  18. Ծովինար Հովհաննիսյան, «Փոխադրումներ, մշակումներ և օրիգինալ ստեղծագործություններ քանոնի համար» Պրակ XI, հ. XI, Երևան, «LIMUSH» (ISMN 979-0-69380-124-4) — 68 էջ. — 101 հատ։
  19. Ծ. Հովհաննիսյան, «Փոխադրումներ, մշակումներ և օրիգինալ ստեղծագործություններ քանոնի համար», հ. Պրակ XII (խմբ. երաժշտագետ Սեդա Շեյրանյան), Երևան, «LIMUSH» (ISMN 979-0-69380-123-7) — 64 էջ. — 101 հատ։
  20. Սուրամ (Սաշա) Շահբազյան, «ՔԱՆՈՆ» մշակումներ և փոխադրումներ ժողովածու (խմբ. Ծովինար Հովհաննիսյան), Երևան, ««ՄԿԱՀ»» (ISMN 979-0-69380-153-4) — 92 էջ. — 300 հատ։
  21. Ծովինար Հովհաննիսյան, «Փոխադրումներ, մշակումներ և օրիգինալ ստեղծագործություններ քանոնի համար», հ. XIII, Երևան, «LIMUSH» (ISMN 979-0-69380-240-1) — 80 էջ. — 101 հատ։
  22. Ծովինար Հովհաննիսյան, «Էտյուդներ և վարժություններ քանոնի համար» («Տիգրան Մեծ»), Երևան, ««Ամրոց գրուպ»» (ISMN 979-0-69380-215-9) — 80 էջ. — 200 հատ։
  23. Ծովինար Հովհաննիսյան, «Փոխադրումներ, մշակումներ և քանոնի համար գրված ստեղծագործություններ» Պրակ XIV, հ. Պրակ XIV, Երևան, «LIMUSH» (ISMN 979-0-69380-270-8) — 82 էջ. — 200 հատ։
  24. Ծովինար Հովհաննիսյան, «Փոխադրումներ, մշակումներ և քանոնի համար գրված ստեղծագործություններ» Պրակ XV, հ. Պրակ XIV, Երևան, «LIMUSH» (ISMN 979-0-69380-281-4) — 100 էջ. — 150 հատ։
  25. «Արևելաշարեր» ըստ Նիկողայոս Տիգրանյանի (քանոնի համար), Պրակ XVI (LIMUSH հրատարակչություն, Երևան 2020)։

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ամերիկահայ Մշակութային Ֆոնդի «Փերիա» մշակութային կենտրոնի կողմից թողարկվել է «Կարոտի կանչ-8» «Ծովինար և Լիաննա» լազերային ձայնասկավառակը ԱՄՆ-ում 2005 թ.-ին։
  2. 2007 թ. Փարիզում Միջազգային փառատոնում հաղթող ճանաչվելուց հետո թողարկվեց «Goussan» ձայնասկավառակը Իտալիայում, միջազգային բարձր վարկանիշ ունեցող “ACCORDS CROISES” ձայնագրման ստուդիայում, որի թողարկած ձայնասկավառակները տարածված են ողջ աշխարհում։
  3. «Իմպրովիզ» ձայնասկավառակը, ԵՊԿ հրատարակչություն, Երևան, 2009 թ.
  4. «Ես» ձայնասկավառակը, «Կարոտի կանչ-15», թողարկվել է 2010 թ. ԱՄՆ-ում, «Փերիա» մշակութային կենտրոնի կողմից
  5. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ» թվային ալբոմ, 1 հոկտեմբերի 2013, Vincent Moon, Petites Planètes
  6. «Հնագույն Նվագարաններ» (Oldest Musical Instruments, Rita Sharoyan)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Армянский канон: что это за инструмент и как на нем играют». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2019 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  2. «Goussan, Bardes d'Arménie // Armenian troubadours». Accords Croisés (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  3. «Ensemble Gaguik Mouradian - Goussan Bardes d'Arménie (2007) | Akhaba.com». www.akhaba.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Հայ ավանդական երաժշտություն». www.armenianmusic.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  5. «Հակոբ Երիցյան». ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. 2015 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Քանոնահար Մերի Մուսինյանն ու մանկավարժ Ծովինար Հովհաննիսյանը Ճապոնիայում շնորհակալագրերի են արժանացել». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  7. «Meet Expert Qanun Musician Kristine | Little Big Shots Aus Season 2 Episode 6».
  8. July 4; Comments, 2018 | Elisa Hough |. «Nur Qanon Ensemble». Smithsonian Folklife Festival (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. «2018 festival». festival.si.edu (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  10. «Al. Spendiaryan Qanon Ensemble - Millennium Stage». youtube.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  11. Contributor, Guest (2019 թ․ մայիսի 23). «Thousands Attend USC Innovate Armenia». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  12. «ОГАНЕСЯН ЦОВИНАР МИСАКОВНА». "Best People" The Great International Encyclopedia. 11.02.2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 01-Jul-2020-ին.
  13. «Երախտապարտ ու շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահ Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  14. «Ծովինար Հովհաննիսյանը՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ». iravaban.net. iravaban.net. 2019 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]