Ժանր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանր (ֆրանսերեն՝ genre -տեսակ, սեռ) - գեղարվեստական ստեղծագործության որոշակի տեսակ։
Բովանդակություն |
[խմբագրել] Ժանրերը արվեստի տարբեր ձևերում
Արվեստում արտացոլվող կենսական երևույթների, ինչպես նաև հեղինակային մոտեցման բազմազանության շնորհիվ, պատմական զարգացման ընթացքում ամեն մի արվեստի ներսում գոյացել են ստեղծագործության տարբեր տիպեր՝ ժանրեր։[1]
[խմբագրել] Գրականություն
- Էպիկական սեռի ժանրեր - վեպ, վիպակ, պատմվածք, նովել, ակնարկ,
- Քնարական սեռի ժանրեր - ներբող, եղերերգություն, էպիգրամ, բանաստեղծություն
- Դրամատիկական սեռի ժանրեր - ողբերգություն, կատակերգություն, վոդևիլ, դրամա, ֆարս
- Քնարա-էպիկական սեռի ժանրեր - պոեմ, բալլադ, առակ։
[խմբագրել] Երաժշտություն
[խմբագրել] Նկարչություն
[խմբագրել] Ժանրերի փոփոխումը
Ամեն մի ժանր ունի իր համեմատաբար կայուն, հաճախ դարերով պահպանվող թեմատիկ, կառուցվածքային հատկանիշները։ Սակայն ժանրերը զարգանում և փոփոխվում են։ Առկա գեղարվեստական ձևերի զուգորդումից կարող են առաջանալ նոր ժանրեր։ Վերածննդի դարաշրջանում առաջացան վեպն ու նովելը, 18-րդ դարում դրաման, 19-րդ դարում ակնարկը, ժանրային նկարչությունը և օպերան։ Որոշ ժանրեր, օրինակ՝ անտիկ գրականության դյուցազներգությունը և կլասիցիզմի հովվերգությունը դադարեցին գոյություն ունենալուց։
[խմբագրել] Հղումներ
- ↑ Է. Ջրբաշյան, Գրական ժանրեր, պատմալան զարգացումը և ժամանակակից վիճակը, Երևան, 1973