Սուսաննա Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուսաննա Սաֆարյան
Ի ծնե անունՍուսաննա Ամբիկի Սաֆարյան
Ծնվել էհուլիսի 5, 1955(1955-07-05) (68 տարեկան)
Վեդի
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերժողովրդական երաժշտություն
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԱռնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
 Susanna Safaryan Վիքիպահեստում

Սուսաննա Ամբիկի Սաֆարյան (հուլիսի 5, 1955(1955-07-05), Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսաննա Սաֆարյանը ծնվել է 1955 թվականին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Սովորել է Երևանի երաժշտա-մանկավարժական ուսումնարանի վոկալ բաժնում, դասատու՝ Վերգինե Հովհաննիսյան։ Որպես մեներգչուհի 1976 թվականից աշխատել է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում։ 1987 թվականից սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների բաժնի ժողովրդական երգի դասարանում, դասախոս՝ Արզաս Ոսկանյան։ Սովորել է ասպիրանտուրայում, ասպիրանտական ուսումնասիրության թեման եղել է «Հայկական օրորներ»ը։ Որպես երգի դասախոս աշխատել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1990 թվականից Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի մեներգչուհի, 1995 թվականից` Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի երգչուհի։ Ռադիո-հեռուստատեսային ծրագրերում ներկայացել է «Պանդխտության երգեր», «Հույզի մեղեդի», «Հավերժող կրակ», «Հայկական օրորներ», «Մայրս» համերգաշարերով։ Զբաղվում է երգահավաքությամբ, գրի է առել երգեր, որոնք մշակել և ձայնագրել է «Գանձեր» համույթի, «Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի», «ՀՀ ժողովրդական գործիքների պետական նվագախմբի» հետ։ Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Սիրիայում, Իրաքում, Ռումինիայում, Հորդանանում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Գվինեայում, Սենեգալում։ Սուսաննա Սաֆարյանը գրում է բանաստեղծություններ, երգեր, որոնք հնչում են նրա համերգային ծրագրերում[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսաննա Սաֆարյան» հոդվածին։