Սայաթ-Նովա
| Հավանաբար, այս էջը կամ բաժինը խախտում է հեղինակային իրավունքները: Հավանական է, որ բովանդակությունը պատճենված է http://armenianhouse.org/sayat-nova/bio-am.html կայքից համարյա առանց փոփոխությունների: Խնդրում ենք, ստուգեք ենթադրվող աղբյուրի թվականը Համացանցի (Ինտերնետի) արխիվում և համեմատեք հոդվածում խմբագորւմների ներմուծման թվականի հետ: Եթե դուք կարծում եք, որ դա այդպես չե, ապա հայտնեք ձեր կարծիքը այս հոդվածի քննարկման էջում: Եթե դուք եք հեղինակը, ապա ձևավորեք տեքստի օգտագործման թույլատվությունը: Խախտումը հայտնաբերածին՝ Խնդրում ենք, տեղադրեք այս {{subst:nothanks cv|pg=Սայաթ-Նովա|url=http://armenianhouse.org/sayat-nova/bio-am.html}} -- ~~~~հաղորդագրությունը հոդվածը ստեղծած մասնակցի քննարկման էջում: Հոդվածի հեղինակին՝ Հեղինակային իրավունքներ, Թույլատվությունների ստացում, Ի՞նչ անել: |
| Սայաթ-Նովա | |
|---|---|
![]() Սայաթ-Նովան |
|
| Ծնվել է | Հարություն Սայադյան հունիսի 14, 1712 Թիֆլիս, Վրաց թագավորություն |
| Մահացել է | նոյեմբերի 22, 1795 (83 տարեկան) Թիֆլիս, Վրաց թագավորություն |
| Գրական անուն | Սայաթ-Նովա |
| Մասնագիտություն | Բանաստեղծ, աշուղ |
| Ազգություն | Հայ |
| Ամուսին(ներ) | Մարմար |
| Պաշտոնական Վեբ-կայք | |
Սայաթ-Նովա (պարսկերեն` سید نوا; վրացերեն՝ საიათ-ნოვა) (Հարություն Սայադյան; Հունիս 14, 1712, Թիֆլիս - Սեպտեմբեր 22, 1795, Թիֆլիս), նոր շրջանի հայ բանաստեղծ-աշուղ։
Բովանդակություն |
[խմբագրել] Կյանքը
Ամենայն հավանականությամբ Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Սայաթ–Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել–կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։
12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։
Երգին և երաժշտությանը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ–Նովա՝ երգի որսորդ։ 1759–ի կեսերին ավարտվել է Սայաթ–Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան–երաժիշտի կյանքը։ 1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «Ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766–ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու։ 1768–ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ–Նովա–Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778–ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարփել է Թիֆլիս։ 1795–ի սեպտեմբերին, Աղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։
[խմբագրել] Ստեղծագործությունները
Սայաթ–Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորությունով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ–բանաստեղծի բուն դերը ու կորումը, հասկանալով, որ գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։
[խմբագրել] Քանակ
Մեզ է հասել Սայաթ–Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հայերեն են թարգմանվել Սայաթ–Նովայի վրացերեն բոլոր 36 երգերը, իսկ ադրբեջաներեն 125–ից 65–ը։ Սայաթ–Նովայի հայտնի ամենավաղ թվակին խաղը «Ծովեն ելած թագն մարքարիտ ու մարջան...» վերաբերում է 1742–ին։
[խմբագրել] Տաղաչափական առանձնահատկություններ
Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ–Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։
[խմբագրել] Դերը
Սայաթ–Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ–Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլի II–ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձի պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ–Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հառացնել տվել պալատից։ Սայաթ–Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։
[խմբագրել] Սիրային երգեր
Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոճ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ–Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարվերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։
[խմբագրել] Ժառանգություն
Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական–ժողովրդական քնարերգության բարձրակետ է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնվել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով 16-րդ դարը։ Ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության մեջ։
[խմբագրել] Սայաթ-Նովայի մասին ստեղծագործություններ
- Գևորգ Աբով, Սիրո և արդարության մեծ երգիչը` Սայաթ-Նովան, Երևան, Հայպետհրատ, 1945, 85 էջ:
- Հրայր Մուրադյան, Սայաթ-Նովա (կինովիպակ), Բեյրութ, 1960, 75 էջ:
- Հրայր Մուրադյան, Սայաթ-Նովա, Երևան, 1963, 85 էջ:
- Խորեն Սարգսյան, Սայաթ-Նովա, Երևան, 1963, 127 էջ:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Սայաթ-Նովային նվիրված ինտերնետ կայք
- Սայաթ-Նովա կենսագրություն, բանաստեղծություններ
- «Սայաթ–Նովայի երգերի բնավորությունը» Հ․ Թումանյան
- Սայաթ-Նովայի մասին (Անգլերեն)
- Սայաթ-Նովան՝ Նիկոլ Աղբալյանի հայացքով
[խմբագրել] Թարգմանություն
- Սայաթ-Նովա, Հայերեն տաղերը, (47 տաղերի թարգմանություն), Եղիսաբեթ Մուրադյանի հետ և Սերժ Վենտուրինի, երկլեզու հրատարակում, Éditions L’Harmattan, 2000-2006, Paris, 2006 (նվիրված է Սերգեյ Փարաջանովին) (ISBN 2-296-01398-8)
