Դաշնամուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշնամուր

Դաշնամուր (իտալ.՝ forte - բարձր, piano - ցածր), երաժշտական գործիք, համարվում է աշխարհում ամենատարածված գործիքներից մեկը։ Օգտագործվում է մի շարք երաժշտական ժանրերում` այդ թվում դասական երաժշտությունում և ջազում: Կարող է օգտագործվել և մենակատարի և նվագախմբի կողմից։ Պաշտոնապես դաշնամուրի հեղինակն է համարվում իտալացի Բարդոլոմեո Քրիստոֆորին (1655 - 1732 թթ.), ով ստեղծել է այն մոտավորապես 1709 թ-ին։