Արթուր Ռուբինշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Ռուբինշտեյն, 1937 թ.

Ռուբինշտեյն, Արթուր Գրիգորևիչ (հունվարի 27, 1887, Լոձ, Լեհաստան-դեկտեմբերի 20, 1982, Ժնև, Շվեյցարիա), լեհ դաշնակահար։

Ծնվել է 1886-ի (կամ 1887-ի) հունվարի 28-ին Լոձում։ Աշակերտել է Ա. Ռուժիցկուն (Վարշավա), Հ. Բարչին (Բեռլին), Ի. Պադերևսկուն (Մորժ, Շվեյցարիա)։ Դեբյուտը տեղի է ունեցել 1898-ին, Բեռլինում։ 1910-ին մասնակցել է Անտոն Ռուբինշտեյնի անվան դաշնակահարների և կոմպոզիտորների միջազգային մրցույթին (Պետերբուրգ)։ Հյուրախաղերով համերգներ է տվել աշխարհի տարբեր երկրներում (Ռուսաստանում՝ 1910, 1911, 1912, ՍՍՀՄ-ում՝ 1932, 1935, 19641939-ից ապրել է ԱՄՆ-ում, 1954-ից՝ Ֆրանսիայում։ Ռուբինշտեյնի նվագը աչքի է ընկնում ռոմանտիկական գծերով՝ բանաստեղծականությամբ, մեծ զգացմունքայնությամբ, վիրտուոզությամբ, նրբագեղությամբ։ Նվագացանկում՝ Ֆ. Շոպենի (ձայնագրել է նրա բոլոր երկերը), Ռ. Շումանի, Ֆ. Լիստի, Բրամսի, Կ. Շիմանովսկու, XX դ. կոմպոզիտորների ստեղծագործություններն են։ Գրել է «Իմ պատանեկության օրերը» հուշերը (1973)։ Նկարահանվել է կինոյում։

Գրականություն[խմբագրել]

  • Хентова С., Артур Рубинштейн, М., 1971
  • Исполнительское искусство за рубежных стран, в. 9, М., 1981, с. 111 – 166
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png