Ֆերենց Լիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Liszt-1870.jpg

Ֆերենց Լիստ (հունգարերեն՝ Liszt Ferenc, գերմաներեն՝ Franz Liszt; 22 հոկտեմբերի 1811, Դոբորյան (Ռայդինգ), Ավստրիական կայսրություն — 31 հուլիսի 1886, Բայրոյթ, Գերմանիա), հունգարացի երգահան, դաշնակահար, մանկավարժ, դիրիժոր, հրապարակախոս, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, 19-րդ դարի մեծագույն դաշնակահար-վիրտուոզ: Մեծ ազդեցություն է թողել Ռիխարդ Վագների, Հեկտոր Բերլիոզի, Քամիլ Սեն-Սանսի, Էդվարդ Գրիգի և Ալեքսանդր Բորոդինի երաժշտության վրա: Որպես երգահան Լիստը Նոր գերմանական դպրոցի ("Neudeutsche Schule") նշանավոր ներկայացուցիչ է: Նա թողել է հարուստ և բազմազան երաժշտական ժառանգություն՝ հիմնականում ստեղծագործություններ դաշնամուրի և նվագախմբի համար: Լիստը սիմֆոնիկ երաժշտության մեջ նոր՝ սիմֆոնիկ պոեմի ժանրի ստեղծողն է: