Դո մաժոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դո մաժոր գամման

Դո մաժոր, լադի տոնայնություններից մեկը։ Այն իր համարկարգում չի պարունակում ոչ մի նշան (դիեզ կամ բեմոլ)։ Տոնայնության գերմանական անվանումն է C dur, անգլիական անվանումը՝ C major, իսկ ֆրանսիականը՝ do majeur։ Դո մաժորը կազմված է հետևյալ նոտաներից՝ դո-ռե-մի-ֆա-սոլ-լա-սի-դո-սի-լա-սոլ-ֆա-մի-ռե-դո։ Այս տոնայնության զուգահեռ տոնայնությունը լա մինորն է, սուբդոմինանտան՝ֆան, իսկ դոմինանտան սոլը։ Դո մաժորի համանուն տոնայնությունը դո մինորն է, որը ունի երեք բեմոլ (սի մի և լա բեմոլ)։

Այս տոնայնությունում գրվել են բազմաթիվ հանրահայտ ստեղծագործություններ, այդ թվում նաև Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 41-րդ սիմֆոնիան, Ռոբերտ Շումանի 2-րդ սիմֆոնիան, Սերգեյ Պրոկոֆևի 4-րդ սիմֆոնաին և այլ գործեր։