Նոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա նոտայի նշանը:


Նոտան պատկերելու տարրերը՝
1 - պոչ,
2 - ցողուն,
3 - գլխիկ։

Նոտա (լատ.՝ nōta - «նշան»), նշագրման նիշքը, որի միջոցով գրառվում է երաժշտությունը։

Նոտաների ձևափոխությունը և պատկերները, նաև մյուս նշանների հետ համադրումը, թույլ են տալիս բնութագրել երաժշտության բարձրությունը, տևողությունը, ինչպես նաև մյուս ձայների հետ նրանց կատարման հերթականությունը։

Նոտաները յոթն են՝

  1. Դո
  2. Ռե
  3. Մի
  4. Ֆա
  5. Սոլ
  6. Լա
  7. Սի

Նոտաների անունները գործածության մեջ է մտցրել է 11-րդ դարում՝ եկեղեցական Գվիդո դ'Արեցցիոն, օգտվելով Հովհաննես Մկրտիչին ուղղված աղոթքի առաջին վանկերից։ Աղոթքը վերաբերվում է ձայնին, հայերեն թարգմանությամբ՝ «Տուր մեզ մաքուր շուրթեր, Սուրբ Հովհաննես, որպեսզի մենք կարողանանք մեր ձայնի ամբողջ ուժգնությամբ վկայենք քո կատարած հրաշքների մասին»։

Բնօրինակ տեքստը հետևալն է՝

Aquote1.png

UTqueant laxis
REsonare fibris
MIra gestorum
FAmuli tuorum
SOLve polluti
LAbii reatum
Sancte Ioannes

Aquote2.png


Միայն առաջին «Ուտ» նոտան փոխարինվել է ավելի բարեհնչուն «Դո» նոտայով 17-րդ դարում։ Իսկ վերանվանվել է Աստծո Dominus լատիներեն բառի առաջին հնչյուններից, իսկ սի նոտան վերջին երկու բառերի սկզբնատառերով է։
Գվիդո դ'Արեցցիոն նոտայի բարձրության համար օգտագործում էր ձախ ձեռքը։ Յուրաքանչյուր մատի ծայրն ու հոդերը համապատասխանում էին որոշակի հնչյունների։ Դա թույլ էր տալիս, որ ցույց տա երգչախմբին, թե որ նոտան է հարկավոր երգել։