Հարվածային գործիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարվածային գործիքը կամ հարվածային գործիքները առանձին կամ մի խումբ երաժշտական գործիքների հավաքածու է,որը կարող է օգտագործվել բոլոր տիպի երաժշտություններում՝ ֆոլկլորից մինչև դասական երաժշտություն: Այս գործիքներից ձայն դուրս բերելու նպատակով պետք է դրանց հարվածել: Յուրաքանչյուր հարվածային գործիք ունի իր նվագելու ձևը:

Բնութագիր [խմբագրել]

Գոյություն ունեն բազմաթիվ հարվածային գործիքներ: Այս գործիքները համարվում են ամենահներից մեկը, քանի որ դրանք նախկինում հայտնաբերվել են տարբեր տեսակի փայտերից և նվագելը հեշտ է եղել: Հին ժողովուրդների նկարներում և պատկերներում կարելի է գտնել բազմաթիվ հնադարյան հարվածային գործիքների:

Այս գործիքները բաժանվում են երկու հիմնական մասի՝ մեմբրանոֆոն հարվածային գործիքներ և իդիոֆոն հարվածային գործիքներ: Իդիոֆոն համարվում են այն գործիքները, որոնք հենց բնականից հանում են տարբեր ձայներ օրինակ՝ քսիլոֆոնը կամ զանգակը: Այս գործիքնեը նվագվում են հատուկ փայտիկների օգնությամբ: Փայտիկը, հարվածելով գործիքի ստեղներին, ստեղծում է տվյալ գործիքի ձայնը: Մեմբրանոֆոն համարվում են հարվածային խուլ գործիքները ինչպիսիք են մեծ և փոքր թմբուկները: Այս գործիքներին շատ ուժեղ հարվածելով` կարելի լսել նրանց հնչողությունը: Մեմբրանոֆոնները նույնպես նվագում են փայտիկների օգնությամբ: Դասական երաժշտության մեջ միշտ կիրառվել են տարբեր տեսակի հարվածային գործիքներ: Վաղ դասականները դրանք կիրառում էին չափավոր քանակով կամ ընդամենը մեկ հատ (սովորաբար` լիտավր): Հարվածային գործիքներին կարևոր դեր է տվել Բելա Բարտոկը իր «Երաժշտություն լարայինների, հարվածայինների և չելեստայի համար» ստեղծագործությունում: Դասական նվագախմբում յուրաքանչյուր հարվածային գործիք նվագող տարբեր է: Այլ ոճի երաժշտության մեջ հարվածային գործիք նվագողը կարող է լինել նույն մարդը:

Հարվածային գործիքները շատ հազվադեպ են հանդիպում որպես սոլո գործիք: Դասական երաժշտության մեջ այս գործիքները կարող են նվագել նաև դաշնամուրի հետ: Գործիք նվագողը կարող է նվագել թե´ նստած, թե´ կանգնած: Այս գործիքների փայտիկները կարող են լինել տարբեր տեսակի: Հաճախ երաժիշտը դադարի ժամանակ փոխում է իր փայտիկները` գործիքի ուժգնությունը կամ տեմբրը փոխելու նպատակով:

Caixa de samba.JPG Terry Bozzio drums.jpg Civic Orchestra of Chicago Timpani.jpg Bongo.jpg