Ստեղծագործություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեղծագործություն - գործունեություն է, որը ծնում է որակապես նորը, նախկինում երբեք չեղածը: Ստեղծագործությունը հնարավոր է գործունեության գիտական, տեխնիկական, գեղարվեստական, քաղաքական և այլ ոլորտներում, երբ ստեղծվում է, հայտնաբերվում է, հորինվում է որևէ նոր բան: Ստեղծագործությունը անկրկնելի է (ըստ իրականացման բնույթի և արդյունքի), ինքնօրինակ և եզակի (հասարակական-պատմական և անհատական առումով): Բարձրակարգ կենդանիներն էլ ունեն ստեղծագործության ինչ որ կենսաբանական ձևեր ու նախադրյալներ,սակայն ստեղծագործությունը բնորոշ է միայն մարդուն: