Գլեն Գուլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Գլեն Գուլդ
Հիմնական տվյալներ
Ծնվել է 1932 թ., սեպտեմբերի 25 (1932-09-25) Կանադա Տորոնտո, Կանադա
Մահացել է 4 հոկտեմբերի 1982 (50 տարեկան) Կանադա Տորոնտո, Կանադա
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն դաշնասկահար, կոմպոզիտոր
Գործիքներ դաշնամուր
Գործունեություն 1945 - 1982

Գլեն Գուլդ (անգլ.՝ Glenn Herbert Gould, սեպտեմբերի 25 1932, Տորոնտո, Կանադա - հոկտեմբերի 4 1982, Տորոնտո, Կանադա), աշխարահռչակ կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր։ Առավելապես հայտնի է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտության յուրահատուկ մեկնաբանություններով։ 1964 թվականից դադարեցրել է մենահամերգները և անցել իր կատարումների ձայնագրմանը։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է 1932թ. սեպտեմբերի 25-ին Տորոնտո քաղաքում։ Նրա ծնողները երաժիշտներ էին և մանկուց խրախուսում էին Գուլդի երաժշտական զարգացմանը։ Երաժշտության առաջին դասերը իր մայրն է տվել։ Տաս տարեկանից նա սկսեց հաճախել Տորոնտոյի կոնսերվատորիա, որտեղ դաշնամուր և երգեհոն նվագել էր սովորում։ 1945թ.-ին Գուլդն առաջին անգամ հանդես եկավ հասարակության առջև, հաջորդ տարի նվագախմբի հետ նվագեց Բեթհովենի 4-րդհամերգը։