Ռիխարդ Շտրաուս
Ռիխարդ Շտրաուս (գերմ. Richard Strauss, 1864թ. հունիսի 11, Մյունխեն, Գերմանիա — 1949թ. սեպտեմբերի 8, Հարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա), ուշ ռոմանտիզմի ոճի նշանավոր գերմանացի երգահան և դիրիժոր, հատկապես հռչավել է իր օպերաների և սիմֆոնիկ պոեմների շնորհիվ: Առավել հայտնի ստեղծագործություններն են «Սալոմե» (1905), «Էլեկտրա» (1908), «Վարդերի ասպետը» (1910) , «Արիադնեն Նաքսոսում» (1912), «Առանց ստվերի կինը» (1918), «Արաբելա» (1932) օպերաները, «Մահն ու պայծառացումը» (1888—89), «Թիլ Ուլենշպիգելի չարաճճի արարքները» (Till Eulenspiegels lustige Streiche, 1894—95), «Այսպես խոսեց Զրադաշտը» (Also sprach Zarathustra, 1896, պոեմի նախերգանքի երաժշտությունն այսօր լայնորեն հայտնի է Սթենի Կուբրիկի «2001. Տիեզերական ոդիսականը» և «Ի՞նչ:Որտե՞ղ:Ե՞րբ» հաղորդման մեջ դրա օգտագործման շնորհիվ), «Դոն Կիխոտ» (1897), «Դոն ժուան», «Հերոսի կյանքը» (1897—98), «Ընտանեկան սիմֆոնիա» (1902—03) և «Ալպիական սիմֆոնիա» (1911—15) սիմֆոնիկ ստեղծագործությունները, «Չորս վերջին երգ» վոկալ շարքը: