Մաքս Լիբերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Լիբերման
գերմ.՝ Max Liebermann
Ծնվել էհուլիսի 20, 1847(1847-07-20)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական միություն[4][5]
Վախճանվել էփետրվարի 8, 1935(1935-02-08)[4][1][2][…] (87 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա[4][5]
Քաղաքացիություն Գերմանիա[6][7]
ԿրթությունWeimar Saxon-Grand Ducal Art School? (1872)[8]
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, հավաքորդ, գծանկարիչ, ուսուցիչ, գծագրող, օֆորտանկարիչ, վիմագրող և գծանկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ[9]
Ժանրդիմապատկեր[9], բնանկար[9] և կենցաղային ժանր[9]
Ուշագրավ աշխատանքներTwo Riders on the Beach?[10], Two Riders on the Beach to the left?, Portrait of the Painter Lovis Corinth?, Self-portrait with Paintbrush? և Women Plucking Geese?
ՈւսուցիչPaul Thumann?[8], Կառլ Շտեֆեկ[8] և Ferdinand Pauwels?[8]
ԱշակերտներԻսաակ Իսրաելս
Պարգևներ
Պաշտոննախագահ
ԱնդամակցությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա, Բեռլինի սեցեսիոն[11][8] և Berliner Akademie der Künste?[8]
ՀայրLouis Liebermann?
ԱմուսինMartha Liebermann?
ԶավակներKäthe Liebermann?
ԱզգականներՅոզեֆ Լիբերման, Էմիլ Ռաթենաու և Louis Liebermann?
ստորագրություն
Изображение автографа
 Max Liebermann Վիքիպահեստում

Մաքս Լիբերման (գերմ.՝ Max Liebermann, հուլիսի 20, 1847(1847-07-20)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական միություն[4][5] - փետրվարի 8, 1935(1935-02-08)[4][1][2][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4][5]), հրեական ծագմամբ գերմանացի նկարիչ և գրաֆիկ, համարվում է Ֆրանսիայից դուրս իմպրեսիոնիզմի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։

Վեյմարում կրթություն ստանալուց հետո, որոշ ժամանակ ապրելով Փարիզում և Նիդերլանդներում, Լիբերմանը սկզբում նկարել է նատուրալիստական կտավներ՝ սոցիալական թեմաներով։ Հետաքրքրվելով ֆրանսիական իմպրեսիոնիզմով, 1880 թվական-ից սկսած, Լիբերմանը սկսել է ստեղծագործել բաց տոներով և շտրիխների ավելի ակտիվ տեխնիկայով։ Նրա աշխատանքը նշանավորել է 19-րդ դարի արվեստի անցումը վիլհելմինիստական և Վեյմարյան հանրապետության ժամանակաշրջանների դասական մոդեռնին։ Նկարիչը մեծ դեր է ունեցել այս ձևափոխման մեջ՝ գլխավորելով Բեռլինյան միավորումը։ Սկսած 1920 թվական-ից մինչև 1933 թվական-ի իր հրաժարականը, հետևելով նացիոնալ-սոցիալիզմի ներխուժմանը քաղաքականության մեջ՝ արվեստի ոլորտում, Լիբերմանը ղեկավարել է Պրուսսիայի արվեստների ակադեմիան։ Կյանքի վերջին տարիները Մաքս Լիբերմանը անցկացրել է Բեռլինում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1866-1868 թվականներին սովորել է Բեռլինում, 1868-1872 թվականներին՝ Վայմարում։ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1897), պրեզիդենտ (1920) և պատվավոր պրեզիդենտ (1932)։ Ֆաշրիզմի օրոք հետապնդվել է։ Կրել է Դ. Կուրբեի, Յո. Իսրայելսի, Մ. Մունկաչիի ազդեցությունը, հանդես է եկել որպես գերմանական ռեալիզմի շարունակող։ Վաղ շրջանի գործերում պատկերել է բանվորուհիների, գյուղացիների, արհեստավորների, ձկնորսների («Սագերի փետրումը», 1872, «Վշամանարան», 1887, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Բեռլին)։ 1890-ական թվականներից դարձել է գերմանական իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Լիբերմանը նաև խոշոր դիմանկարիչ է, գրաֆիկ, արվեստի հարցերին նվիրված գրքերի հեղինակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 606
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Լիբերման» հոդվածին։