Օֆորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
օֆորտ՝ նկարված Ռեմբրանտի կողմից

Օֆորտ (ֆր.՝ eau-forte — ազոտական թթու, բորակաթթու), մետաղի վրա փորագրության տեսակ, երբ տպաձևի խորացված, փորված տարրերը ստեղծվում են թթուներով մետաղը խածատելու միջոցով։ Հայտնի է XVI դ․ սկզբից։ Մետաղյա (ցինկ, պղինձ) թիթեղի («տախտակի») ողորկ մակերեսը պատում են թթվակայուն լաքով և, ըստ ապագա պատկերի գծերի, պողպատյա ասեղով քերծում լաքը։ Ասեղի ծայրը մերկացնում է մետաղի մակերեսը, որը իջեցնելով ազոտական թթվի (պղինձը՝ երկաթի (III) քլորիդի լուծույթի) մեջ՝ գծված մասերը ենթարկում են քայքայման։ Թթվի ներգործության հետևանքով առաջանում են փոսորակներ, խոռոչներ, որոնց մեջ լցված ներկը տպագրության ժամանակ առաջացնում է պատկերը։ Հանելով առաջին փորձնական նմուշը՝ մշակում են պատկերը՝ որոշ գծեր խորացնելով, ավելացնելով, փոփոխելով անհրաժեշտ մանրամասներ։ Այն տեղերը, որոնք պատկերի լուսավոր մասերը պիտի լինեն՝ կրկին պատում են լաքով ու նորից ենթարկում խածատման և, մի քանի անգամից հետո, ստանում տոների ցանկալի աստիճանավորում։

Լայն առումով «օֆորտ» հասկացության մեջ են ներառնում խածատումով փորագրության նաև մյուս տեսակները՝ աքվատինտան, լավիսը, փափուկ լաքը և այլն, որոնք սովորաբար զուգակցվում են շտրիխային օֆորտին։ Այդ բոլոր տեսակները (հատկապես աքվատինտան) կարող են, ինչպես և շտրիխային օֆորտը, կիրառվել գունավոր տպագրության համար։

Օֆորտի տեխնիկան բացի քանակից (մինչև 150 բարձրորակ թերթ-տպածո) նկարչին իմպրովիզացիայի մեծ հնարավորություններ է ընձեռում։ Յուրաքանչյուր վարպետ նկարչի ինքնաստեղծ հնարքները, աքվատինտայի, «չոր ասեղի» և այլ տեխնիկաների բազմազան զուգորդումները, բազմակի խածատումներն ու տպելու այլազան ձևերն օֆորտին հաղորդում են փորագրության մյուս բոլոր տեսակներից առանձնացող յուրահատկություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի կեսից Օֆորտը որոշակիորեն զարգանում է երկու ուղղությամբ՝ ստեղծագործական օֆորտ և նկարների վերարտադրմանը ծառայող օֆորտ։ Ստեղծագործական օֆորտի փայլուն վարպետներ Էին Զ․ Բ․ Տիեպոլոն, Կանալետուոն և Զ․ Բ․ Պիրանեզին (Իտալիա), Ա․ Վատտոն, Ֆ․ Բուշեն և Օ․ Ֆրագոնարը (Ֆրանսիա), Ու․ Հոգարթը (Մեծ Բրիտանիա

19-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյբլ Վիլհելմի օֆորտը

19-րդ դարին է վերաբերում նաև գունավոր օֆորտի տարածումը։ 19—20-րդ դարերի սահմանագծում իսպանացի Ֆ․ Դոյան Օ․, զուգորդելով աքվատինտայի հետ և օգտվելով նրա գեղանկարչական հատկություններից, հասել է իր կերպարների բարձր հուզական լարվածության։ 19-րդ դարի-20-րդ դարի սկզբին նշանավոր օֆորտներ են ստեղծել Ժ․ Ֆ․ Միլլեն, Կ․ Կորոն, Շ․ Ֆ․ Դոբինյին, Է․ Մանեն, Թ․ Մտեյնլենը (Ֆրանսիա), Ա․ Մենցելը, Լ․ Կորինտը (Գերմանիա), Ա․ Ցոռնը (Շվեդիա), Ցա․ P․ Ցոնգկինդը (Հոլանդիա), Զ․ Մ․ Ուիսթլերը (ԱՄՆ), Իվան Շիշկինը, Վ․ Վ․ Մատեն, Վալենտին Սերովը (Ռուսաստան), Էդգար Շահինը (Ֆրանսիա) և այլք։

20-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարում շարունակվում են օֆորտի նոր արտահայտչականության համառ որոնումները։ Օֆորտին դիմել են Պ․ Պիկասոն (Ֆրանսիա), Ֆ․ Բրենգվինը (Մեծ Բրիտանիա), Կ․ Կոլվիցը (Գերմանիա), Զ․ Մորանդին (Իտալիա)։ Օֆորտի սովետական նշանավոր վարպետներից են Ի․ Ա․ Ֆոմինը, Ի․ Ի․ Նիվինսկին, Ա․ Ի․ Կրավչենկոն, Դ․ Ա․ Վերեյսկին, Դ․ Ի․ Միտրոխքւնը, Դ․ Ֆ․ Զախարովը, Մ․ Գ․ Դերեգուսը, Գ․ Մ․ Գիբավիչյուսը, Է․ Օկասը, Ա․ Կյուսը և ուրիշներ։

Հայ կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ կերպարվեստում առաջին օֆորտներն ստեղծել է Հ․ Շամշինյանը 19-րդ դարի վերջերին։ Միջազգային առումով նշանակալից է Ա․ Շապանյանի՝ մասնավորապես գունավոր օֆորտի ասպարեզում կատարած աշխատանքը։ Նա ֆրանսիական գունավոր օֆորտի ընկերության հիմնադիրներից էր։ Հայ և համաշխարհային օֆորտի ամենախոշոր վարպետներից է Էդգար Շահինը։ Նշանավոր օֆորտիստ է Շահինի աշակերտ և գործընկեր Տ․ Պոլատը։ Արժեքավոր օֆորտներ են ստեղծել հայ սովետական նկարիչներ Մ․ Աբեղյանը, Ա․ Ղարիբյանը, Վ․ Այվազյանը և ուրիշներ։

Օֆորտի վարպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալբրեխտ Դյուրեր
  2. Ռեմբրանդտ վան Ռեյն[1]
  3. Սալվատորե Ռոզա
  4. Ժակ Կալլո
  5. Ֆրանցիսկո Գոյա
  6. Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն
  7. Կետե Կոլվից
  8. Գեորգի Վերեյսկի
  9. Ջորջո Մորանդի
  10. Սալվադոր Դալի
  11. Էդգար Շահին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Звонцов В., Шистко В. Офорт. Техника. История. СПб.: Аврора, 2004 ISBN 5-7300-0717-5

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Звонцов В․, Шистко В․, Офорт, М․, 1971․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 607