Բնանկար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բնանկար (ֆրանսերեն՝ paysage, pays - երկիր, տեղանք), տեսարան կամ որևէ տեղանքի պատկեր է, գլխավորապես գեղանկարչության և գրաֆիկայի մեջ, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություն, որի պատկերման առարկան բնությունն է։ Շատ անգամ որպես ֆոն է ծառայում հարթաքանդակում, գեղանկարում և գրաֆիկայում։ Բնանկարը բնության ձևերի և երևույթների, լույսի, օդի, տարածության գեղարվեստական արտացոլումն է` պայմանավորված հեղինակի աշխարհայացքով, մտքերով և զգացմունքով։ Բնանկարի առանձին տարրեր ձևավորվել են Հին աշխարհի արվեստում։ Ինքնուրույն զարգացել է Չինաստանում Տան (VIII - IX դդ) և Սուն (X - XIII դդ) շրջաններում։ Եվրոպայում ձևավորվել է որպես ավարտուն ժանր XVII դարում։
Ալֆրեդ Սիսլեյ, Ծով սյուր Լուեն
Պիտեր Բրեյգել, Ձմեռային բնանկար
[խմբագրել] Բնանկարի վարպետները
- Ջորջոնե
- Տիցիան
- Ալբրեխտ Դյուրեր
- Ալադորֆեր
- Պիտեր Բրեյգել Ավագ
- Պիտեր Պաուլ Ռուբենս
- Ռեմբրանտ վան Ռեյն
- Ռեյսդալ
- Դիեգո Վելասկես
- Ֆրանցիսկո Գոյա
- Նիկոլա Պուսեն
- Կամիլ Կորո
- Բարբիզոնի դպրոց
- Կլոդ Մոնե
- Կամիլ Պիսսարո
- Հովհաննես Այվազովսկի
- Հոկուսայի