Օբյեկտիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օբյեկտիվը օպտիկական ոսպնյակներից (հայելիներ, պրիզմաներ և այլն) համակարգ է, որը պրոյեկտում է պատկերը հարթության վրա։

Օբյեկտիվը մոտիկից

Օբյեկտիվները օգտագործվում են կինո և ֆոտո նկարահանման ժամանակ, պրոյեկցող սարքերի, մանրադիտակների և հեռադիտակների մեջ։

Օբյեկտիվների հատկանիշները[խմբագրել]

  • Ըստ ֆոկուսաին հեռավորության (և ֆոկուսաին հեռավորությունը փոխելու հնարավորությամբ)
  • Օբյեկտիվի տեսողական անկյունը
  • Լուսաուժ
  • Լուսանցքի մաքսիմալ հարաբերականությամբ
  • Օպտիկական շեղումներով (աբերացիաներով)
  • Թույլատրելի ընդունակությամբ
  • Օբյեկտիվի միացման ձևը ֆոտոխցիկին

Ֆոտոօբյեկտիվների տեսակները[խմբագրել]

Կցված օբյեկտիվ։ Լուսանկարչական և օպերատորական ժարգոնում օգտագործվող «կիտային», այսինքն «KIT» բառից, ինչը թարգմանաբար անգլերենից նշանակում է կոմպլեկտի մեջ։ Հաճախ այն լինում է 42 մինչ 58 մմ, ինչն ամենամոտն է մարդու աչքին։

Օբյեկտիվի տեսակները ըստ կառուցվածքի[խմբագրել]

  • Մոնոկլ։ Պարզ օբյեկտիվ՝ բաղկացած մեկ հավաքող ոսպնյակից։
  • Պերեսկոպ։ Սիմետրիկ օբյեկտիվ՝ բաղկացած երկու հավաքող ոսպնյակից։
  • Տրիպլետ։ Անաստիգմատի ամենապարզագույն տեսակը, որը կազմված է երեք իրար ոչ ամրացված ոսպնյակներից։ Այն կազմված է երկու հավաքող և մեկ ցրող ոսպնյակից, որը գտնվում է հավաքողների մեջտեղում։
  • Ռետռոֆոկուսային։ Օբյեկտիվի տեսակ, որը տարբերվում է նրանով, որ դիմացի օպտիկական հարթությունից մինչ ետին օպտիկական հարթություն ավելի մեծ ֆոկուսային տարածություն է։
  • Տելեօբյեկտիվ։ Օբյեկտիվների տեսակ (որպես կանոն երկարաֆոկուս), որոնց դիմացի օպտիկական հարթությունից մինչ ետին օպտիկական հարթություն փոքր ֆոկուսային հարթություն է։
  • Հայելաոսպնյակային։ Օբյեկտիվ, որը պարունակում է ինչպես ոսպնյակներ, այնպես էլ հայելիներ։ Հաճախ այսպիսի տեխնոլոգիայով կառուցում են երկարաֆոկուս օբյեկտիվները՝ դրանց չափը փոքրացնելու համար։
  • Հայելային։ Օբյեկտիվի կազմի մեջ են մտնում միայն հայելիներ։ Հայելիներ չունեն դիսպերսիա և նման օբյեկտիվները ավելի շատ օգտագործվում են գիտական լաբորատորիաներում։

Օբյեկտիվի աբերացիաներ[խմբագրել]

  • Ախրոմատ։ Օբյեկտիվ մինիմալ խրոմատիկ աբերացիայով։
  • Ապլանտ։ Սիմետրիկ օբյեկտիվ՝ բաղկացած երկու ախրոմատիկ ոսպնյակներից։
  • Անաստիգմատ։ Օբյեկտիվ, որի մոտ զգալիորեն փոքրացված է աստիգմատիզմը և այլ մնացած աբերացիաները։
  • Ապոխռոմատ։ Անաստիգմատ, որի մոտ ավելի լավ է ուղղված խրոմատիկ աբերացիան։

Ֆոկուսային հեռավորոթյամբ[խմբագրել]

  • Ֆիկսված։ Ցանկացած օբյեկտիվ, որի ֆոկուսային հեռավորությունը չի փոխվում, կրճատ անվանում են «ՖԻԿՍ»։
  • Փոփոխական։ Այն օբյեկտիվները, որոնց ֆոկուսային հեռավորությունը փոխվում է, անվանում են փոփոխական (այսինքն՝ «տրանսֆակատոր» կամ «զում»)։
Զում օբյեկտիվ

Օբյեկտիվի տեսակները ըստ օգտագործման[խմբագրել]

  • Պորտրետային։ Օգտագործվում է մասնավորապես պորտրետներ նկարելիս։ Նպատակն է փոխանցել պատկերը՝ առանց աղավաղելու (շեղելու)։
  • Մակրո օբյեկտիվ։ Նպատակը հատուկ նկարահանումն է փոքր հեռավորություններից։
  • Երկարաֆոկուս։ Օբյեկտիվ, որը օգտագործվում է հատուկ հեռավոր օբյեկտներ նկարելու համար։
  • Ռեպռոդուկցիոն։ Օգտագործվում է գծագրեր և նման այլ սխեմաներ (օրինակ՝ ճարտարապետական հատակագիծ) նկարելու համար։
  • Շիֆթ։ Օբյեկտիվ (անգլերեն shift-ի շեղումով) օգտագործում են ճարտարապետություն նկարելու համար, զերծ է պահում գծերի շեղումներից։
  • Թիլթ։ Օբյեկտիվ (անգլերեն tilt-ի շեղումով) օգտագործվում է գեղարվեստական էֆեկտ ստանալու համար (կադրի որոշ մասերը գտնվում են ոչ ֆոկուսի մեջ)։
  • Ստենոպ։ (Պինհոլ, կամերա օբսկուռայի օբյեկտիվը) օգտագործվում է բնապատկեր նկարելիս, երբ օգտագործվում է բարձր պահաժամ։
  • Սոֆթ։ (անգլերենից soft-փափուկ) նույնպես գեղարվեստական էֆեկտ ստանալու համար։
  • Սուպերզում։ Նման օբյեկտիվների նկարի որակը համեմատաբար վատն է, բայց նրանք թույլ են տալիս բավականաչափ մոտեցնել պատկերը։
  • Ուլտրազում։ Սուպերզումի ավելի ուժեղ տարբերակը։
  • Գիպերզում։ Ուլտրազումի ավելի ուժեղ տարբերակը։

Նույն օբյեկտի դիտարկումը տարբեր օբյեկտիվներով[խմբագրել]

1.Սուպեր լայնանկյուն օբյեկտիվ . 2. Լայնանկյուն օբյեկտիվ. 3. Սովորական օբյեկտիվ . 4. [Տելեօբյեկտիվ]. 5. Սուպեր տելեօբյեկտիվ

Տես նաև[խմբագրել]