Ինքնապատկեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդո դա Վինչիի ինքնանկարը
Ինքնապատկեր կամ ինքնադիմապատկեր- կերպարվեստագետի ստեղծած իր իսկ դիմապատկերը։ Արտահայտում է արվեստագետի ինքնագիտակցումը, ստեղծագործական սկզբունքները, հաճախ՝ մեծ ընդհանրացմամբ։
- Ինքնանկար- գեղանկարչության մեջ և գրաֆիկայում
- Ինքնաքանդակ- քանդակագործության մեջ
[խմբագրել] Պատմությունը
Դեռ անտիկ շրջանից հայտնի է Ֆիդիասի ինքնաքանդակը։ Որպես դիմապատկերի ժանրի տարատեսակ կազմավորվել է 16-րդ դարից։ հայ կերպարվեստում հին ժամանակներից կան ենթադրյալ ինքնապատկերներ։ Մանրանկարչությունից մեզ հասած հնագույններն են Սարգիս Պիծակի (1338 թ.) և Ծերուն Ծաղկողի (14-րդ դար) ինքնանկարները։
Մեդիաֆայլեր այստեղ՝ Ինքնապատկեր