Նատյուրմորտ
Նատյուրմորտ(ֆր. nature morte- մեռած բնություն ), կերպարվեստի ժանր, հիմնականում հաստոցային գեղանկարում, որտեղ պատկերվում է անշարժ, անշունչ առարկաներ` սովորաբար տնային կահկարասի, մրգեր, ծաղիկներ, ձկներ, խփված վայրի թռչուններ, որևէ մասնագիտության պիտույքներ:
Պատմությունը [խմբագրել]
Նատյուրմորտի մոտիվները որպես մանրամասներ գոյություն են ունեցել դեռևս հին արևելյան, անտիկ , միջնադարյան, հին Չինական և Ճապոնական արվեստներում:
Նատյուրմորտը որպես ինքնուրույն ժանր սկզբնավորվել է նոր ժամանակի եվրոպական արվեստի կազմավորման զուգընթաց` հաստոցային նկարչության առանձնացումով և ժանրերի ճյուղավորված համակարգի առաջացումով:
Արդեն Վերածննդի շրջանի իտալական և նիդեռլանդական վարպետների աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձվել նյութական աշխարհի իրերի կոնկրետ- զգայական գեղեցկություններին:
Նատյուրմորտը տարբեր երկրներում [խմբագրել]
- Նատյուրմորտի պատմությունը, որպես հաստոցային գեղանկարչության ժանր և նրա խաբկանք (trompe-l'oeil) տիպը սկզբնավորվել է իտալացի գեղանկարիչ Յակոպո դե Բարաբարիի «Նատյուրմորտ» աշխատանքով(1504 թ.), սակայն նատյուրմորտի ժանրը մեծ տարածում է գտել միա՛ն 16- րդ դարի երկրորդ կեսից և 17- րդ դարի սկզբից նիդեռլանդացի Պիտեր Արտսենի և նրա հետևորդների նկարներում: Մեծ տեղ է հատկացված ուտեստներով, կահ-կարասիով ծանրաբեռնված խոհանոցների և կրպակների պատկերներին:Նատյուրմորտը ծաղկում է ապրում իտալիայում, նրա կազմավորմանը մըծապես նպաստել է Կարավաջիոյի նորարական բարեփոխումները, որոնք նկարիչների ուշադրությունը սևեռել են հասարակ «ցածր» մոտիվների վրա: Իտալական նատյուրմորտը աչքի է ընկնում հորինվածքի բազմազանությամբ, վառ և հագեցած գույներով:
- Կառավաջիոյի ազդեցությունը նկատելի է նաև իսպանական նատյուրմորտներում, սակայն դրանք առանձնանում են վսեմ խստությամբ և նշանակալիությամբ: Հոլանդական նատյուրմորտը առաջացել է 17- րդ դարում միավորելով նախաճաշ, անուշեղեն, ձկներ, ծաղիկներ և մրգեր, խփված որս, այլաբանական` ունայնություն ունայնության (vanitas) նատյուրմորտի տիպերը:
- Ֆլամանդական նատյուրմորտը պատկերում է շուկաներ, կրպակներ, ծաղիկներ և մրգեր: Աչքի է ընկնում հորինվածքի հզոր թափով, պտղաբերության . առատության հզոր գովերգ է:
- Նատյուրմորտը 17-րդ դարից զարգանում է Ֆրանսիայում և Գերմանիայում: Ֆրանսիայում էլ կոչվել է նատյուրմորտ - մեռած բնություն, ընդգծված հակադրվելով ակադեմիստների արհամարական վերաբերմունքին, որոնք ընդունում էին միայն կենդանի բնությունը (պատմական ժանր, դիմանկար):
-
Յակոպո դե Բարաբարի
Նատյուրմորտ 1504 թ. -
Վիլլեմ Կլաս
Գավաթով նատյուրմորտ -
Պոլ Սեզան
Խնձորով նատյուրմորտ