Գրաֆիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրաֆիկա (հուն. γραφικος- գրում եմ) - կերպարվեստի տեսակ , որը ընդգրկում է գծանկարը, տպագիր գեղարվեստական ստեղծագործությունները (փորագրություն, վիմագրություն, օֆորտ և այլն): Գրաֆիկական նկարը ստեղծվում է թղթի վրա (հազվադեպ մետաքսի կամ մագաղաթի վրա) թղթի գույնի և գծի օգնությամբ` մատիտով (մատիտանկար), գրչով (գրչանկար), ածխով (ածխանկար), կավճաներկերով (կավճանկար) և գրաֆիկական նյութի վրա կատարվող փորագրության բազմազան տեխնիկայով:
Գրաֆիկայի արահայտչական միջոցներն են գիծը, գծաշարը, լուսաստվերը, բիծը և սպիտակ կամ գունավոր թղթի գույնը: Քրաֆիկան լինում է նաև գունավոր, սակայն գույնի դերը համեմատաբար սահմանափակ է: Գծանկար որպես ստեղծագործության ինքնուրույն բնագավառ, ընդհանուր կողմեր ունի գեղանկարչության հետ: Ջրաներկը, գուաշը, կավճաներկը, տեմպերան օգտագործվում են ինչպես գրաֆիկական այնպես էլ բնույթով ու ոճով գեղարվեստական աշխատանքներ ստեղծելիս: Գրաֆիկան դիմում է նկարչական բոլոր ժանրերին` թեմատիկ կոմպոզիցիա, բնանկար, դիմանկար, նատյուրմորտ:

Փորագրիչը աշխատանքի ժամանակ

Բովանդակություն

[խմբագրել] Պատմությունը

Գրաֆիկական նկարչությունը, մասնավորապես գծանկարը` կերպարվեստի ամենահին տեսակն է (ժայռապատկեր, անտիկ սափորանկարչություն): Նախապես գրաֆիկա տերմինը օգտագործվել է գրչության և վայելչագրության առնչությամբ: Միջնադարյան մանրանկարչության և վերածննդի արվեստում ընդլայնվել է գրաֆիկայի արտահայտչական միջոցները:Գրքի տպագրության գյուտից հետո զարգացել են փորագրությունը պղնձի վրա, օֆորտը, փայտագրությունը, վիմագրությունը և գրքի գրաֆիկան:


[խմբագրել] Ստեղծագործություններ

[խմբագրել] Գրաֆիկայի վարպետները

Փորագրությունը պղնձի վրա և նրա արտատպումը

[խմբագրել] Պատկերասրահ


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով