Նորաձև լուսանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորաձև լուսանկարչություն, կամ ֆեշն լուսանկարչություն ( անգլ.՝ Fashion photography), լուսանկարչության ժանր, որը կապված է նորաձև հագուստի դրսևորման և այլ ապրանքների նորաձևության արտադրության հետ։ Լուսանկարների այս տեսակը կապված է ապրանքների գովազդի, ինչպես նաև նորաձև ամսագրերի հետ, ինչպիսիք են Gucci, Vogue, Vanity Fair։ Նորաձև լուսանկարչությունը ուղղված է ստեղծել տրամադրություն ու մթնոլորտ, որոնք ներկայացնում են այս կամ այն կյանքի ոճը։ Նորաձևության լուսանկարչության պայմանական արդյունքներից մեկը դառնում է գոյություն չունեցող գաղափարախոսությունների ստեղծումը։ Նորաձև լուսանկարչությունը մեծ դեր է խաղում նման երևույթի բացատրության ինչպիսին է նորաձևությունը։ Այն ունի կենտրոնական նշանակություն ձևավորման արժեքի ստեղծման մեխանիզմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆինյա Կաստիլիոնե. Լուսանկարիչ Պիեռ Լուի Պիրսոն (Մոտավորապես 1863—1865 թվական)

19-րդ դարաշրջանի նորաձևության լուսանկարչության առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է համարել, որ նորաձև լուսանկարչության հայտնվելը համընկնում է լուսանկարի հայտնագործության հետ, ինչպես տեխնիկայինը։ Վիլյամ Հենրի Ֆոքսա Թալբոյի ժանյակե պատկերով լուսանկարը երբեմն դիտարկում են նորաձևության լուսանկարչության որպես առաջին նմուշ այն հիմքով, որ այն ներկայացնում է նորաձև տարր կամ հագուստի հատված։ Բայց դա շատ համարձակ բացթողում է, և փաստորեն նորաձև լոսանկաևչությունը արտասահմանում հայտնվում է շատ ավելի ուշ՝ 19-ից 20-րդ դարերում։ 1856 թվականին Ադոլֆ Բրաունը գիրք է հրատարակել, որը իր մեջ պարունակում է Վիրջինյա Օլդոնիայի, իտալական դքսուհու լուսանկարները Նապոլեոն երրորդի բակում։ Լուսանկարներում իրեն պատկերում էին արիստոկրատի ճոխ հանդերձանքով, որը դքսուհուն դարձրեց առաջին ֆոտոմոդելը պատմության մեջ։

20-րդ դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսաներորդ դարի առաջին տասնամյակում կիսաերանգ տպագրության զարգացումը թույլ տվեց նորաձևության լուսանկարչության օգտագործումը ամսագրերում։ Ֆեշն լուսանկարների առաջին հրապարակումը արվել է ֆրանսիական La mode pratique ամսագրում։ 1909 թվականին Քոնդե Նասթը ձեռք է բերում Vogue ամսագիրը, դրանով իսկ նպաստելով նորաձևության լուսանկարչության ներդրմանը հասարակական կյանքում։ 1919 թվականին լուսանկարիչ Էդվարդ Սթայխենը ստեղծել է դիզայներ Պոլյա Պուարեյի զգեստների լուսանկարները, որոնք հետագայում հրապարակվել են 1911 թվականի ապրիլի Art et Décoration ամսագրի պարբերականում։ Ըստ Ջես Ալեքսանդրի՝ «․․․այն համարվում է ժամանակակից նորաձև լուսանկարչության առաջին թողարկումներից»։

1920-1930 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ից 1930- ական թվականները Vogue և Harper's Bazaar առաջատար ամսագրերը եղել են երկուսը նորաձևության լուսանկարչության ոլորտում։ Այնպիսի լուսանկարիչներ ինչպիսիք են Էդվարդ Ստեյխենը, Ջորջ Հոյնինգեն Հյունենը, Սեսիլ Բիտոնը, և Հորսթ Փաուլ Ալբերտ Բորմանը վերափոխել են այս ժանրը երևելի արվեստի հետ։ 1930-ական թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, Vogue և Harper's Bazaar ամսագրերը հաստատվել են Միացյալ Նահանգներում, որտեղ շարունակել են հին մրցակցությունը։ 1936 թվականին մոդելների մարզական դիրքով լուսանկարները լողափում առաջին անգամ արել է Մարտին Մունկաչին։ Ալեքսեյ Բրոդովիչի գեղարվեստական ղեկավարությամբ Harper's Bazaar ամսագիրը նույնպես սկսել է զարգացնել ոճը իրենց հրատարակություններում։ Հետագայում նման լուսանկարիչներ, ինչպիսիք էին Իրվին Փենն, Մարտին Մունկաչին, Ռիչարդ Ավեդոնը և Լուիզա Դալ-Վուլֆը պետք է փոփոխեին նորաձևության պատկերը։ Տվյալ ուղղությամբ Ռիչարդ Ավեդոնը հեղափոխություն արեց, ինչպես նաև վերաիմաստավորեց ֆեշն լուսանկարչի դերը հետպատերազմյան ժամանակաշրջանում, ստեղծելով լուսանկարներ ժամանակակից կանանց համար։

Պատկեր:Avedon-judy.jpg
Ռիչարդ Ավեդոն։ Ջուդի Գարլենդ, 1963

1940-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին նորաձևության լուսանկարչության զարգացումն կանգ առավ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով։ Այդ ժամանակ Եվրոպայի և Ամերիկայի կապը խախտվել էր։ Երկու մայրցամաքների ներկայացուցիչների միջև աշխատանքային հարաբերությունները բարդացել էին, քանի որ Ֆրանսիան օկուպացված է եղել, իսկ Մեծ Բրիտանիան անցել է ռազմական դրության։ Փարիզ, նորաձեւության գլխավոր օրենսդիրը, այն ժամանակների, որը մեկուսացված է եղել ԱՄՆ-ի կողմից, հատկապես տուժել է ֆրանսիական Vogue ամսագիրը, որը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը 1940-ական թվականներին[1]։ Ռազմական իրադարձությունների հետ կապված, շրջապատելով Եվրոպան, նորաձև լուսանկարը շարունակել է գոյություն ունենալ միայն Ամերիկայում, ավելի ու ավելի ձեռք բերելով յուրահատուկ ամերիկյան ոճ։ Մոդելները հաճախ կեցվածք են ընդունել դրոշներով, ամերիկյան մոդելի մեքենաներով և հիմնականում նպաստել են ամերիկյան իդեալներին ցուցադրությանը։ Այն, ինչ մնացել է ֆրանսիական և անգլիական ավանդույթից նորաձևության լուսանկարչությունում, մյուս կողմից, հաճախ արտացոլում էր ռազմական ծակոտիների սահմանագիծը։ <<Fashion is Indestructible>> Սեսիլ Բիտոնը 1941 թվականին ցուցադրել է լավ հագնված կանանց։

Նորաձև լուսանկարիչները աշխատում էին կարևոր խնդիրներով պատկերի վրա, շրջանակելով նրանց նորաձևության կոնտեքստում։ Այդ լուսանկարները հանդիսանում են այդ տարիների նորաձևության տրամադրության հատուկ ցուցիչները։ Շատերը, այնուամենայնիվ, կարծում էին, որ նորաձև լուսանկարչությունը խիստ ռազմական ժամանակաշրջանում եղել է անհիմն և ավելորդ։ Չնայած քիչ թվով լուսանկարիչների, որոնք աշխատում էին պահպանելով արտադրությունը, կարևորել են նորաձևության լուսանկարչությունը նոր բնօրինակներով հենց ռազմական տարիների ընթացքում։ ամսագրի համար։

20-րդ դարի երկրորդ կես[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Լոնդոնում Ջոն Ֆրենչը կարևորել է նորաձևության լուսանկարչության նոր ձևը, որի տպաքանակը որոշված տպագրվել է լրագրային թղթի վրա, որի օգնությամբ էլ ստացել են բնական լույսի և երանգների ցածր մակարդակը contrasts[2]: Վերջին տարիներին նորաձև լուսանկարչությունը ձեռք է բերել ավելի մեծ ճանաչում կապված ինտերնետի տարածման և առցանց առևտրի հետ։ Ապրանքների ցուցադրությունը մանեկենների վրա դարձել է այսօրվա նորաձևության արտադրության սովորական երևույթ։

Ռիչարդ Ավեդոնին, Հելմուտ Նյուտոնին, Ֆրանչեսկո Սկավուլոյին և Հերբու Ռիթսույին փոխարինելու եկան այնպիսի լուսանկարիչներ, ինչպիսիք են՝ Պատրիկ Դեմարշելյենը, Սթիվեն Մեյզելը, Մարիո Տեստինոն, Փիթեր Լինդբերգը և Էնի Լեյբովիցը։

Լուսանկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Hall-Duncan, Nancy-ը:The History of Fashion Photography.
  2. "Mendes, Valerie D. (comp.) (1984). John French, fashion photographer"

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барт Р. Модная фотография // Барт Р. Система моды. Статьи по семиотике культуры. М.: Издательство им. Сабашниковых, 2003. с. 175-176
  • Барт Р. Риторика образа (1964) // Барт Р. Избранные работы: семиотика, поэтика / пер. с фр. Г. Косикова. М.: Прогресс, 1989. С. 297–318.
  • Васильева Е. Феномен модной фотографии: регламент мифологических систем / Международный журнал исследований культуры, № 1 (26), 2017, с. 215-245
  • Новая история фотографии / Под ред. Мишеля Фризо. Пер. с франц. — СПб.: Machina; Андрей Наследников; 2008
  • Abigail Solomon-Godeau, «The Legs of the Countess.» October 39 (Winter 1986): 65-108. Reprinted in Fetishism as Cultural Discourse, Emily Apter and William Pletz, eds. (Ithaca and London: Cornell University Press, 1993):266-306
  • Alexander, Jesse, «Edward Steichen: Lives in Photography» HotShoe magazine, no.151, December/January 2008, pp. 66 – 67
  • Hall-Duncan, Nancy. The History of Fashion Photography. New York: Alpine Book, 1979. Print.
  • Mendes, Valerie D. (comp.) (1984). John French, fashion photographer. Victoria & Albert Museum. ISBN 0-905209-97-4.
  • Mott, Frank Luther. A History of American Magazines, Volume IV: 1885—1905. — Harvard University Press, 1957.