Ինքնադիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինքնադիմանկար, հիմնականում լինում է գեղանկարչական, կարող է լինել և քանդակագործական, և գրականական, և լուսանկարչական և այլն։ Շատ գեղանկարիչներ են ստեղծել ինքնադիմանկար, ընդ որում նրանցից որոշ մարդիկ գրանցել են ինքնադիմանկարի ռեկորդային քանակ։ Երբեմն նրանք խառնել են իրենց դիմանկարները խմբակային նկարների։ Ենթադրվում է, որ որոշ նկարիչներ նկարել են իրենց՝ որպես հակառակ սեռի ներկայացուցչի։ Որոշ նկարիչներ, ովքեր տառապում են նյարդային հիվանդություններով, իրենցից հետո թողել են ինքնադիմանկարներ, որոնք թույլ են տվել բժիշկներին վերլուծել ուղեղի աշխատանքի խափանումը։ Այդ նկարներից մի քանիսը, նույնիսկ անցել են նյարդաբանության դասագրքեր։

Ինքնադիմանկարի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիդիասի ենթադրյալ ինքնադիմանկարը

Աշխատանքի պահին ինքնադիմանկարները հանդիպում են դեռ հին եգիպտական, ինչպես նաև հին հունական ժամանակաշրջանի գեղանկարչության մեջ։ Դեռ առաջին հիշատակումները հանդիպում են հին փիլիսոփա և կենսագիր Պլուտարքոսի մոտ, ով նշում է, որ իր ապրելու ժամանակաշրջանից մի քանի դար առաջ ապրող քանդակագործ Ֆիդիասը ամազոնացիների կռիվը նկարի մեջ նա նկարել է նաև ինքն իրեն։

Վերածնունդի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնարդո դա Վիչի

Հին նկարիչ Ջոտտո դի Բոնդոնեն ներառել է իրեն հայտնի մարդկանց նկարների շղթայի մեջ։

Իտալացի բնանկարիչ Մազաչչոն իր որմնանկարներից մեկում պատկերել է ինքն իրեն։ Լեոնարդո դա Վինչիի ոչ պակաս հայտնի նկարը շատ հետազոտողներ համարում են միակ ինքնադիմանկարը։ Բանը նրանում է, որ կա տարբերակ, որ Լեոնարդոն իր հայտնի Մոնա Լիզա նկարի հիմքում դրել է հենց իր դիմանկարը։

Ինքնադիմանկարներ ունեն թե Միքելանջելոն, թե Ռաֆայելը։ Տիցիանը ստեղծել է Օրացիո և Մարկո Վեչիլիո նկարը, որը, ըստ քննադատների, ունի շատ խորը փիլիսոփայական բնույթ։ Կտավի վրա պատկերված էին եղել ինքը՝ Տիցիանը, նրա տղան և բարեկամը՝ Մարկոն։ Հայտնի է նաև Տիցիանի՝ ավելի ուշ ժամանակի նկարը, որը նա նկարել է 1566 թվականին։

Բարոկկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակի ամենամեծ քանակով ինքնադիմանկարներն արել է Ռեմբրանդը։ Նրան վերագրվում է մոտ 90 նկար։