Պոմպեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնադարյան քաղաք Իտալիայում Նեապոլից 16 կմ հարավ արևմուտք: 79 թվականին Վեզուվը ժայթքեց կործանելով Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիա քաղաքները : Քաղաքն իր 5000 բնակիչներով ոչնչացավ երկրի երեսից:

Պահպանվել են քաղաքի, տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդներ: Այժմ քաղաքի արևելյան կողմում գտնվում է համանուն փոքր քաղաքը: Ավելի քան 1600 տարի 30 ոտնաչափ հաստությամբ հրաբխային բեկորների տակ թաքնված մնացած Պոմպեյը Հին Հռոմի երբեմնի ծաղկուն քաղաքներից մեկն էր: Երբ 79թ. ժայթքեց վեզուվի հռաբուխը, լավան արագորեն ծածկեց քաղաքը և արդյունավետորեն «կանգնեցրեց» ժամանակն այդ քաղաքում: Այսօր պեղված վայրը իրենից ներկայացնում է Հին Հռոմի առօրյա նախադեպը չունեցող պատկեր: Պոմպեյի ամենանշանավոր բնակավայրը «Առեղծվածների» ամառանոցն է, որը ունի գինու մառան և պատկերասրահ: Պոմպեյի լուրջ պեղումները սկսեցին 1860թ.`Ջուզեպպե Ֆիորելիի ղեկավարությամբ:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով