Գաղտնագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաղտնագրություն (կամ ծածկագիտությունը (Հունարեն κρυπτός, kryptos, «գաղտնի, թաքնված»; և γράφειν, gráphin, «գրել», կամ -λογία, -logia, «սովորել») գիտություն է ինֆորմացիայի գաղտնիության ապահովման (այսինքն, չեն կարող կարդալ այլոք) և իսկությունը, լրիվությունը ստուգելու և ապահովելու, նաև հեղինակներին պարզելու ու հաստատելու մաիսն։

Ի սկզբանե, կրիպտոգրաֆիան ուսումնասիրում էր ինֆորմացիայի գաղտնագրման եղանակները, որոնք կատարվում էին հետևյալ կերպ․ սկզբնական բաց տեսքստը նախապես ընտրված բանալու միջոցով կոդավորվում է, այլ անձանց համար անհասկանալի ինֆորմացիայի, և այդպես փոխանցվում։ Այնուհետև, հասնելով հասցեատիրոջը այն ապակոդավորվում է։ Այսինքն այդ փոփոխությունները, որ կատարվել էին նախնական տեսքստում վերադառնալի էին։ Ըստ կոդավորման և ապակոդավորման բանալիների, գաղտնագրումը բաժանվում է երկու տեսակի՝ սիմետրիկ, և ոչ սիմետրիկ։ Սիմետրիկ կոդավորման ժամանակ կոդավորման և ապակոդավորման ժամանակ օգտագործված է միևնյուն բանալին, իսկ ոչ սիմետրիկի ժամանակ օգտագործվում են տարբեր բանալիներ, կոդավորման այդպիսի համակարգերից է Էլեկտրոնային թվային ստորագրությունը, հեշավորումը, թաքնված ինֆորմացիայի ստացումը, քվանտային կրիպտոգրաֆիան, և այլն։

Կրիպտորգրաֆիան հնագույն գիտություններից է, նրա պատմությունը հաշվվում է մոտավորապես մի քանի հազար տարի։

[խմբագրել] Տերմինաբանություն

  • Բաց տեքստ- տվյալներ (ոչ անպայման տեքստային), փոխանցվող առանց կրիպտոգրաֆիայի օգտագործման։
  • Գաղտնագրված տեքստ- տվյալներ, որոնք ստացվել են գաղտնագրության արդյունքում։
  • Բանալի - գաղտնագրման պարամետր, տեքստի ինչպիսի փոփոխություններ կրելու ընտրությունը ապահովող։ Ժամանակակից կրիպտոգրաֆիկ համակարգերում կրիպտոգրաֆիկ ամրությունը ոամբողջությամբ որոշվում է բանալու ապահովությամբ։
  • Գաղտնագիր - բաց տեսքստի հակադարձելի արտապատկերումների ընտանիք կոդավորվածի։
  • Ապագաղտնիացում — բաց տեսքստի փոփոխության պրոցեսը բանալու և ալգորիթմի միջոցով , որի արդյունքում առաջանում է գաղտնագրված տեքստը։
  • Գաղտնազերծում — գաղտնագրված տեքստի փոփոխության պրոցեսը սկզբնականի։
  • Կրիպտոանալիզ -գիտություն է, որը հետազոտում է տեղեկատվության գաղտնիության, լրիվության խախտման մեթոդները։
  • Կրիպտովերլուծող- մարդ, ով ստեղծում և կիրառում է կրիպտոանալիզի մեթոդները։
  • Կրիպտոգրաֆիան և կրիպտոանալիզը կազմում են կրիպտոլոգիան, որպես գաղտնագրերի ստեղծման և կոտրման միասնական գիտություն։
  • Կրիպտոգրաֆիական գրոհ- պաշտպանված համակարգի շեղումներ առաջացնելու փորձեր կրիպտովերլուծողի կողմից։ Հաջողված գրոհները անվանվում են բեկում կամ ճեղքավորում։
  • Գաղտնազերծում- բաց տեքստի վերականգնում, առանց ալգորիթմը իմանալու։
  • Կրիպտոգրաֆիկական ամրություն- կրիպտոնալիզին դիմակայելու կրիպտոգրաֆիկ ալգորիթմի ունակություն։

[խմբագրել] Պատմությունը

Կրիպտոգրաֆիայի պատմությունը հաշվվում է արդեն չորս հազար տարի։ Որպես կրիպտոգրաֆիայի պարբերականացման հիմնական հայտանիշ օգտագործվում են գաղտազերծման օգտագործվող մեոթոդների տեխնոլոգիական հատկանիշները։

Առաջին շրջանը (մոտավորապես երրորդ հազարամյակ մ․թ․ա) բնութագրվում է մեծամասամբ այբբենական կոդավորման օգտագործմամբ, այսինքն այդպիսի կոդավորման հիմնական դրությն է սկզբնական տեքստի այբուբենի տառերի փոխարինումը մեկ այլ այբուբենի նիշերով։

Երկրորդ շրջանը ( IX դարիցմինչևXX դար) տարբերակվում էր բազմաայբուբենային կոդավորումների ներմուծմամբ։ Երրորդ շրջանը (XX դարի սկզբից, միչև նույն դարի կեսը) բնութագրվում է գաղտագորղների գործում էլեկտրոմեխանիկական սարքերի ներդրմամբ։ Դրան զուգահեռ շարունակվում էր բազմաայբուբեն կոդավորումների օգտագործումը։

Չորրոդ շրջանը (XX դարի 70-ական թվականներից մինչև մաթեմատիկական կրիպտոգրաֆիայի անցում)։

1rightarrow.png  Տես նաև Գաղտնագիր 
Commons-logo.svg

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով