Գաղտնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավազանագիր կամ հին Սպարտայի գաղտնագիր

Գաղտնագիրը կամ կրիպտոգրամման (հունարեն κρυπτός- գաղտնի և γράμμα- գիր բառերից) գրության ձև է, որը նպատակ ունի գրվածը հասկանալի դարձնել միայն որոշակի անձնավորությունների։

Պատմություն [խմբագրել]

Գաղտնագիրը օգտագործվել է հին և միջին դարերից՝ քաղաքական, ռազմական, առևտրական, արհեստակցական և այլ տեղեկություններ հաղորդելու համար։ Առաջին գաղտնագրերից մեկը գավազանագիրն է (Հուն. σκυτάλη- գավազան), որը օգտագործել են հին Սպարտայում, հիմնականում ռազմական գործողությունների ժամանակ։ Դա պարզագույն փոխարինագիր է։ Մագաղաթի ժապավենը փաթաթում էին որոշակի հաստության ձողի վրա և երկարությամբ գրում։ Հետո գրվածը կարդալու համար, հարկավոր էր ժապավենը փաթաթել նույն հաստության ձողի վրա։

______________________________________
|  |   |   |   |   |   |
|  | Ս | Ա | Հ | Ի | Ն |  
|__| Ս | Պ | Ա | Ր | Տ |__ 
   | Ա | Յ | Ի | Գ | Ա |  |
   | Ղ | Տ | Ն | Ա | Գ |  |
   | Ի | Ր | Ն | Է |   |  |
_______________________________________

Այսպիսով, «սա հին Սպարտայի գաղտնագիրն է» բառերը ժապավենը բացելուց հետո կկարդացվեն «սսադիապյտրհաիննիրքաէնտագ»

Փոխարինագիր է օգտագործել նաև Հուլիոս Կեսարը։ Բնագրի յուրաքանչյուր տառ փոխարինվել է այբուբենում որոշակի թվով ետևում գտնվող տառը։ Հուլիոս Կեսարը օգտագործում էր երեք տառի տարբերությամբ գաղտնագիր։

Հին Հնդկական Կամասուտրա գրքում խորհուրդ է տրվում սիրահարներին գաղտնագիր օգտագործել։

Հին Հայաստանի գաղտնագրեր [խմբագրել]

Հայկական գաղտնագրերի մի մասը պարունակում է քաղաքական տեղեկություններ, ծածկագրեր, մյուսը՝ հիշատակարաններ, որտեղ գրիչները հաղորդում են տեղեկություններ իրենց մասին։ Դրանք բաժանվում են մի քանի խմբերի՝

  • Սյունակետագիր
  • Կետագիր
  • Օղակետագիր
  • Գավազանաքիր
  • Փոխարինագիր
  • Եղբայրագիր
  • Աղավնագիր
  • Գումարագիր
  • Թվանշագիր և այլն


Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg