Ամֆորա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամֆորաներ Սուրբ Պետրոսի ամրոցի թանգարանում (Թուրքիա)
Աթենաս աստվածուհու պատկերով հունական ամֆորա
Ամֆորա (հին հունարեն՝ ἀμφορεύς, ἀμφι - երկու կողմից + φέρω - տանում եմ) — անտիկ անոթ՝ բարձր, ուռուցիկ, դեպի ներքև սեղմվող իրանով, նեղ վզով և վերձիգ զույգ կանթով։ Պատրաստվել է կավից, երբեմն՝ մետաղից, հաճախ նկարազարդվել է։ Ամֆորաները օգտագործվել են գինի ու ձեթ պահելու և տեղափոխելու համար։ Ունեցել են որոշակի տարողություն (5-50 լիտր) և ծառայել են որպես չափաման միավոր։ Հռոմեական կայսրությունում մեկ ամֆորան հավասար էր մեկ տաղանդի և կշռով հավասար էր ամֆորայում տեղավորվող ջրի քաշին (հավասար է մեկ հռոմեական ոտնաչափի, կամ 26,027 լիտր)։ [1][2]
[խմբագրել] Հղումներ
Մեդիաֆայլեր այստեղ՝ Ամֆորա