Տաղանդ (չափի միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Տաղանդ (այլ կիրառումներ) 
Հին հունական ամֆորա

Տաղանդ (հին հունարեն՝ τάλαντον, լատիներեն՝ talentum) — ծանրության չափ և դրամական միավոր Հին Հունաստանում, Բաբելոնում, Պարսկաստանում, Հյուսիսային Աֆրիկայում և այլն։[1] Հռոմեական կայսրությունում մեկ տաղանդը կշռով հավասար էր մեկ ամֆորայում տեղավորվող ջրի քաշին (հավասար է մեկ հռոմեական ոտնաչափի, կամ 26,027 լիտր)։[2] Տաղանդը հունական ամենածանր կշռի միավորն էր։ Հին Հունաստանում τάλαντον բառը նշանակում էր կշեռք։ Տաղանդը հիմնականում օգտագործվում էր ոսկի կշռելու համար։ Որպես չափի միավոր այն հիշատակում է Հոմերոսը։

[խմբագրել] Հղումներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 11
  2. John William Humphrey, John Peter Oleson, Andrew Neil Sherwood, Greek and Roman technology, էջ.487 (անգլ.)
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով