Հին Հունաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին Հունաստանը (հունարեն՝ Αρχαία Ελλάδα) անտիկ պետություն էր, որը ընդգրկել է Էգեյան ծովն իր կղզիներով, թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Երկիրը բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնես։

Այս մասերից յուրաքանչյուրն իր հերթին ունեցել է իր աշխարհագրական ստորաբաժանումները։ Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա, մյուսը՝ Էպեյրոս։ Միջին Հունաստանը բաղկացած էր մի շարք շրջաններից, որոնց մեջ նշանավոր են եղել Ատտիկան և Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր են եղել Արգոլիսը, Լակոնիան (Սպարտա մայրաքաղաքով), Արկադիան և այլն։

Պատմական ակնարկ[խմբագրել]

Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում։ Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ, վարել նստակյաց կյանք։ Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը։ Զարգացել է գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը։ Երկաթե դարը մեծ ազդեցություն ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման վրա։ Լայն տարածում գտավ ստրկատիրական աշխատանքի շահագործումը։

Մշակույթը[խմբագրել]

Զարգացման վաղ փուլերում հին հունական դիցաբանական կերպարները հրեշակերպ էին և տգեղ, այսինքն՝ դիցաբանությանը հատուկ էր քթոնականությունը։ Աստիճանաբար ձևավորվում է օլիմպոսյան դիցաբանությունը, որն առավելապես զարգանում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Աստվածներից յուրաքանչյուրը օժտված է խիստ որոշակի ֆունկցիաներով և ենթարկվում է գլխավոր աստծուն։ Օլիմպոսյան դիցաբանությանը հատուկ է խիստ արտահայտված մարդակերպությունը։ Երևան են գալիս նաև հերոսների մասին առասպելները։ Հետագայում աստվածները զրկվում են մարդակերպ որակներից և պատկերվում են ավելի վերացական։ Դիցաբանության զարգացմանը զուգընթաց ձևավորվում է հունական կրոնը՝ ամրացված պաշտամունքների և ծեսերի համակարգով։ Պաշտամունքը հիմնականում հանգում էր զոհաբերությունների և աղոթքների, որոնք որպես կանոն կատարվում էին այս կամ այն աստվածությանը նվիրված տաճարում։ Հարյուրամյակների ընթացքում հույներն ստեղծեցին մի համապարփակ մշակույթ,որը նպատակ ուներ բացատրել թե' Տիեզերքը,թե'մարդուն:Դրա հիմնարար արդյունքները կազմում են արդի եվրոպական մշակույթի միջուկը: Հույները հեռացան աշխարհի առասպելաբանական պատկերագրումից և հանգեցին դրա խորքային իրողությունների բացահայտմանն ու բացատրմանը:Եվ ստեղծեցին իմաստասիրությունը, թատրոնը, գեղագիտությունը, ֆիզիկան, տրամաբանությունը, ճարտասանությունը, քաղաքագիտությունը, բժշկագիտությունը:Տրամաբանական մտքի տեսանկյունից սկսեցին վերաիմաստավորվել նաև ավանդական կրոնական պատկերացումները: Գրականությունը և թատրոնը ձևավորվել են հնագույն առասպելների և ասքերի հիման վրա: Դրանք կազմում են աստվածներին և հերոսներին նվիրված շարքեր: Մեծ տարածում ուներ այն շարքերը, որը պատմում էր Տրոյա քառաքի դեմ աքայացիների մղած տասնամյա պատերազմի մասին:Դահետագայում մշակել է Հոմերոսը՝ Ք.ա. vll դ. վիպասաց-բանաստեղծը:Եվծնունդ են առել <<Իլիական>> ու <<Ոդիսական>> պոեմները,որոնք համաշխարհային գրականության գլուխգործոցներ են:

Տո դե ումա պետք