Դարեհ III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Meister der Alexanderschlacht 003.jpg

Դարեհ III (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 330թ.), Աքեմենյան վերջին թագավորը մ.թ.ա. 336-ից: Արշամի որդին, Աքեմենյան տոհմաճյուղից: Նախապես եղել է Հայաստանի սատրապ: Գահին տիրել է Արտաքսերքսես III թագավորի ներքինի Բագոասի օգնությամբ` դավադրաբար սպանելով թագավորին ու նրա զավակներին: Մ.թ.ա. 335-ի վերջին վերագրավել է Եգիպտոսը: Գրանակոսի (մ.թ.ա. 334թ.), Իսոսի (մ.թ.ա. 333թ.) և Գավգամելայի (մ.թ.ա. 334թ.) ճակատամարտերում, պարտվելով Ալեքսանդր Մակեդոնացուց, ի վերջո կորցրել է իր ամբողջ տիրապետությունը:

Սպանվել է Բակտրիայի սատրապ Բեսոսի հրամանով` հակառակորդի հետապնդումից փախչելիս: Վրա հասած Ալեքսանդր Մակեդոնացին Դարեհի դին պատվով ու շուքով թաղել է Պերսեպոլիսի գերեզմանատանը, իրեն հռչակել Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա:


Օգտագործված աղբյուներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ