Գրանակոսի ճակատամարտ
Գրանիկոսի ճակատամարտ, մ.թ.ա. 334, առաջին խոշոր մարտը Աքեմենյան և մակադոնական զորքերի միջև, Գրանիկոս գետի ափին: Գրանիկոսի ճակատամարի սկզբում մակեդոնական բանակի կենտրոնում շարվել են ծանրազեն հետևակի փաղանգները, աջ զորաթևում` ծանրազեն հեծելազորը` Ալեքսանդր Մակեդոնացու առաջնորդությամբ, ձախում` թեսալացիների ու դաշնակիցների հեծելազորը` Պարմենիոնի գլխավորությամբ: Ընդհանուր մարտակարգն առջևից ծածկել է թեթևազեն հետևակը: Աքեմենյան բանակը Գրանիկոսի աջ` բարձրադիր ափին գրավել է պաշտպանողական դիրք: Առջևում շարվել են պարսկական հեծյալ և հետևակ աղեղնավորները, որոնք պետք է նետահարությամբ խանգարեին մակեդոնացիների գետանցումը, կենտրոնում` հետևակը, զորաթևերում` հեծելագնդերը, ետևում` հույն վարձկանների հետևակ փաղանգը: Մակեդոնական աջ զորաթևը առաջապահ զորքերի պաշտպանության ներքո անցել է գետը, մարտի բռնվել պարսկական հեծելազորի հետ: Մակեդոնական հեծելազորի ճնշմանը չդիմանալով` հակառակորդը դիմել է փախուստի: Այնուհետև մակեդոնացիները թիկունքից ու թևերից շրջապատել են և ոչնչացրել են դեռևս մարտին չմասնակցած 200000 հույն վարձակալներին: Գրանիկոսի ճակատամարտը շահելուց հետո մակեդոնացիները տիրել են Փոքր Ասիայի արևմտյան շրջանները և ուղի հարթել դեպի Տիգրիսը ու Եփրատի հովիտները:
Օգտագործված աղբյուներ
- Հայկական Սովետական Հանրագիտարան
Ծանոթագրություններ և նշումներ