Աքեմենյան պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աքեմենյանների Տերությունը (հին պարսկերեն՝ Հախամանիշտիյա), իսկ ավելի ճիշտ՝ Արյաց Տերությունը (Հին պարսկերեն՝ Արիյանամ խշասսամ), բառացիորեն՝ Արյաց Աշխարհ  - Հին Աշխարհի պետություններից մեկն է, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. VI - IV դդ. Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի տարածքներում, ստեղծվել է Պարսքի և Հայքի թագավորությունների համատեղ ջանքերով, իսկ Տերության գլուխ կանգնած էր Աքեմենից և նրան ազգակից Արշամից ու Արի-Արամից ծագած գահատոհմը։

Պարսից և Անշանի թագավոր Կյուրոս II Մեծը մ.թ.ա. 553-ին՝ դաշնակցելով Հայաստանի Երվանդունի արքայատոհմի հետ, ապստամբել է Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ, տապալել նրան, գրավել մայրաքաղաք Եկբատանը, արքունի գանձերը և, դաշնակից հայերի հետ՝ նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները, հիմք դրել Արիական կամ Արյաց համադաշնությանը, որը արդի գիտության մեջ դեռ շարունակում են անվանել Աքեմենյան պետություն: Իրենք՝ պարսիկներն իրենց տերությանը անվանում էին Արյաց Տերություն՝ Ariyānām Xšaçam, բառացիորեն՝ Արյաց Աշխարհ, Արիների Երկիր: Հենց Արիյանամ բառից էլ ծագում է Արիանա-Իրան երկրանունը[1][2][3][4][5]։
Ըստ Քսենոփոնի և Մովսես Խորենացու, Կյուրոս II Մեծի ժամանակ Հայաստանում թագավորել է Երվանդ Սակավակյացի որդի Տիգրանը, որը եղել է Կյուրոսի մտերիմը և ապա դաշնակիցը՝ ընդդեմ Մարաստանի։ Հայկական ավանդական առասպելի համաձայն, Աժդահակին սպանել է Տիգրանը։ Ենթադրվում է, որ մ.թ.ա. 550-546-ին Հայաստանը թոթափել է Մարաստանի գերիշխանությունը և անկախ հռչակվել։
Մ.թ.ա. 546-ին՝ Լիդիա կատարած արշավանքից առաջ Կյուրոսը, ըստ օտար գիտնականների, իբր, Հայաստանը ենթարկել է Աքեմենյան պետության գերիշխանությանը՝ նրան պարտադրելով հարկեր վճարել և մասնակցել իր ռազմարշավներին։ Իրականում՝ Հայաստանը և Պարսկաստանը եղել են դաշնակիցներ։ Դաշինքին միացել է նաև արդեն թուլացած Մարաստանը։
Մինչև 539-ը Կյուրոսը նվաճեց Փոքր և Միջին Ասիայի երկրները, 538-ին՝ Բաբելոնը, Միջագետքը, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը։ Ըստ Քսենոփոնի, հայկական հետևազորը և հեծելազորը՝ Տիգրան թագավորի և Եմբաս (կամ Խորենացու տված ձևով՝ Ամպակ) զորավարի առաջնորդությամբ, մասնակցել են Բաբելոնի գրավմանը։
Կյուրոսին հաջորդեց որդին՝ Կամբյուսեսը, որը 526-ին մեծ բանակով արշավեց Եգիպտոս և նվաճեց այն։ Եգիպտոսում լուր ստանալով, որ պարսիկ մոգ Գաումատան ապստամբել է, գրավել իշխանությունը և իրեն հռչակել թագավոր՝ շտապեց Պարսկաստան, սակայն ճանապարհին մահացավ։ Գաումատայի դեմ դուրս եկավ Աքեմենյան տան ներկայացուցիչ, Պարթևաստանի կուսակալ Վշտասպի որդի Դարեհ I Մեծը, սպանեց Գաումատային և 522-ին գահ բարձրացավ։
Օգտվելով Աքեմենյան պետությունում տեղի ունեցող գահակալական կռիվներից՝ Դարեհի դեմ ապստամբեցին և անկախություն հռչակեցին Պարսքը, Ելամը, Մարաստանը, Պարթևաստանը, Ասորեստանը, Բաբելոնը, Հայաստանը, Եգիպտոսը։ Ըստ Բեհիսթունի արձանագրության, մինչև 520-ը Դարեհը զբաղված էր ապստամբ երկրների դիմադրությունը ճնշելով։ Դարեհի զորքերի դեմ համառորեն կռվել են հատկապես հայերը։ Դարեհի զորավարները հինգ անգամ ճակատամարտել են ապստամբ հայերի դեմ։ Նրա կառավարման առաջին տարիներին Հայաստանը հավանորեն պահպանել է անկախությունը։
Մարաստանում ապստամբությունը գլխավորում էր հին թագավորական տոհմի ներկայացուցիչ Փրավարտիշը, Բաբելոնում՝ Խալդիտայի որդի, հայազն Արախան, որոնք, հավանաբար, գործակցել են Հայաստանի հետ։
521-ի վերջին ապստամբական ելույթները հիմնականում ճնշվեցին, Աքեմենյան պետության նախկին սահմանները վերականգնվեցին։ Դարեհը 519-ին վերանվաճեց Եգիպտոսը։

Դարեհի թագավորության սկզբում Արիական Տերությունը կամ Աքեմենյան պետությունը եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունեցող ցեղերի ու ժողովուրդների համակուտակ։ Դարեհ I-ը կատարեց վարչա-տնտեսական բարենորոգումներ։ Տիրակալությունը նա բաժանեց սատրապությունների, որոնք թվարկված են Բեհիսթունի արձանագրություններում։ Մ.թ.ա. V դ հույն պատմիչ Հերոդոտոսը հիշատակել է Աքեմենյան պետության 20 սատրապությունների ցանկը, այդտեղ ապրող ժողովուրդների անունները և նրանց վճարած հարկերի չափը։ Սատրապությունը կառավարել է սատրապը, որը եղել է տեղում զինվորական իշխանության և հարկագանձման տնօրենը, դատավորը։ Աքեմենյան պետության մեջ իրենց գոյությունը պահպանել են որոշ վասալ թագավորություններ և կիսանկախ ցեղեր։
Սատրապություններում համապետական, արամեերենին զուգահեռ գործածվել են նաև տեղական լեզուները։
Սատրապություններից գանձվող հարկերի գումարը կազմել է 14560 տաղանդ արծաթ, ըստ որում Բաբելոնի, Պաղեստինի, Ասորիքի, Հայաստանի և Փոքր Ասիայի ժողովուրդները երկու անգամ ավելի են վճարել, քան մյուսները։ Հայաստանը, ըստ Հերոդոտոսի, ընդգրկվել է 13-րդ սատրապության մեջ, որը վճարել է 400 տաղանդ արծաթ։
Պարսիկները եղել են արտոնյալ, հարկերից ազատ, իշխող ժողովուրդը։ Չափահաս պարսիկ այրերն ապրում էին պետական գանձարանի, այսինքն՝ նվաճված ժողովուրդներից գանձվող հարկերի հաշվին, ծառայել են ,, անմահների,, գնդում, բանակի հրամանատարական կազմում, պետական գործակալություններում, եղել Աքեմենյան պետության գլխավոր նեցուկը։
Դարեհ I-ը ստեղծել է դրամական միասնական միավոր, որի հիմքում ընկած էր ոսկե դարիկը և արծաթե սիկլը։ Դրամ հատելու իրավունք է վերապահվել նաև սատրապներին ու փոխարքաներին։
Դարեհը զբաղվել է Աքեմենյան պետության կարևոր տնտեսական և վարչական կենտրոնները միացնող ճանապարհների շինարարությամբ, կարգավորել հին առևտրական ճանապարհները, իջևանատները։ Կենտրոնի հետ կապերը հեշտացնելու համար ստեղծել է կապի հատուկ ծառայություն, որն իրագործվել է հեծելակայանների էստաֆետային կարգով։ Դարեհի ճանապարհաշինության պսակը եղել է Արքայական ճանապարհը։
Դարեհը վերակառուցեց բանակը, որի կորիզը կազմում էր 10000 ,, անպարտների,, կամ ,, անմահների,, հետևակ զորագունդը։
Դարեհի բարենորոգումների շնորհիվ Աքեմենյան պետությունը զգալի չափով համախմբվեց և հզորացավ։ Նրա օրոք Աքեմենյան պետության սահմանները տարածվեցին Հնդկաստանից մինչև Մակեդոնիա, Սև և Կասպից ծովերից մինչև Արաբական, Կարմիր, Միջերկրական ծովերը։
490-ին Մարաթոնի ճակատամարտում Դարեհի պարտվելուց հետո, նրա որդի Քսերքսես I-ը նոր արշավանք է ձեռնարկում Հունաստանի դեմ։ 480-ին պարսկական բանակը Քսերքսեսի առաջնորդությամբ Հելեսպոնտոսի վրայով ներխուժեց Թրակիա:
Արտաքսերքսես I Երկայնաբազուկի օրոք անկախացան Եգիպտոսը և Փոքր Ասիայի հունական քաղաքները։
Մ.թ.ա. V դ վերջին Աքեմենյան պետությունն սկսում է անկում ապրել։ 404-ին Դարեհ II թագավորի մահից հետո գահակալական կռիվները բորբոքվում են Կյուրոս Կրտսերի և Արտաքսերքսես II-ի միջև։ Կունաքսայի ճակատամարտում Կյուրոսը պարտվեց և սպանվեց։ Նրան օգնության եկած 10 000 սպարտացիները հարկադրաբար նահանջել են Հայաստանի վրայով։ Հույների հետ շարունակվող պատերազմը ավարտվել է 386-ին՝ Անտալկիդասի հաշտությամբ, ըստ որի Փոքր Ասիան և հունական մի քանի կղզիներ դարձյալ անցել են Աքեմենյան պետությանը։
Արտաքսերքսես III փորձեց վերականգնել Աքեմենյան պետության ամբողջականությունը և հզորությունը։ Նա ճնշեց ապստամբական շարժումները Փոքր Ասիայում, Փյունիկիայում և Կիպրոսում, 314-ին վերանվաճեց Եգիպտոսը, սատրապներին արգելեց վարձու զորք պահել։ Սակայն այդ միջոցառումները Աքեմենյան պետությանը չփրկեցին վերահաս անկումից։ Դարեհ III Կոդոմանոսի մահից հետո Ալեքսանդր Մակեդոնացին իրեն հռչակեց Աքեմենյանների օրինական ժառանգորդ և Աքեմենյան պետության թագավոր։ Աքեմենյան պետությունը դադարեց գոյություն ունենալուց։

Հույն-պարսկական պատերազմները[խմբագրել]


Հույն-պարսկական պատերազմների առաջին փուլերը պատկերող քարտեզ։

Հույն-պարսկական պատերազմները տեղի են ունեցել սկսած մ.թ.ա. 499-ից մինչեւ մ.թ.ա. 449-ը Պարսից Աքեմենյան տերության եւ Հունաստանի քաղաք-պետությունների միջեւ: Ընդհարումներն սկսվեցին այն բանից հետո, երբ Կյուրոս Մեծը մ.թ.ա. 547թ. նվաճեց Հոնիան։

  • Մ.թ.ա. 519-511թթ.՝ Դարեհ I-ը նվաճում է Եգեյան ծովի կղզիները, Թրակիան, Մակեդոնիան։
  • Մ.թ.ա. 500-494թթ.՝ Հոնիայի ապստամբությունը պարսից տիրապետության դեմ։
  • Մ.թ.ա. 496թ.՝ Դարեհ I-ն ավերում է ապստամբած Միլետը, իսկ բնակչությունն աքսորում է Միջագետք։
  • Մ.թ.ա. 490թ.՝ Մարաթոնի ճակատամարտը, որում Դարեհ I-ը պարտվեց Միլտիադեսի բանակին։
  • Մ.թ.ա. 480թ.՝ պարսկական բանակը Դարեհի որդի Քսերքսեսի առաջնորդությամբ Հելեսպոնտոսի վրայով ներխուժում է Թրակիա:
  • Մ.թ.ա. 480թ.՝ Սալամինի ճակատամարտը՝ հունական եւ պարսկական նաւատորմերի միջեւ: Քսերքսեսի պարտությունը։
  • Մ.թ.ա. 480թ. սեպտեմբեր՝ Թերմոպիլեի ճակատամարտը։ Հաղթում է հունական դեմոկրատիան եւ ռազմիկների հերոսությունը։

Լեզուները[խմբագրել]


Աքեմենյանների տերության տարածքում տարբեր ժամանակներում գործածական են եղել էլամերենը, արամեերենը եւ հին պարսկերենը։ Կյուրոսի եւ Դարեհի թագավորության ժամանակ գրագրության լեզուն էր էլամերենը։ Էլամերենի գործածությունը հաստատվում է մինչեւ մ.թ.ա.458թ. հանդիպող աղբյուրներում։
Միջագետքը նվաճելուց հետո տերության տարբեր մարզերի տարբեր լեզուներով խոսող ժողովուրդների հաղորդակցության լեզու է դառնում արամեերենը։
Հին պարսկերենն առավելապես հանդիպում է Արեւմտյան Իրանի տարածքում գտնված վավերագրություններում եւ արվեստի նմուշների վրա, ինչը ցույց է տալիս, որ այդ լեզուն եղել է այդ տարածքում գործածվող լեզուն։

Կրոնը[խմբագրել]


Աքեմենյան արքաների հովանավորությամբ մ.թ.ա. 5-րդ դարում զրադաշտականությունը փաստացիորեն դառնում է տերության պետական կրոնը եւ հասնում է նրա բոլոր անկյունները։ Հերոդոտոսի բնորոշումով, Արտաքսերքսես I-ի եւ Դարեհ I-ի ժամանակներում «[պարսիկները] Չունեին ոչ աստվածների պատկերներ, ոչ տաճարներ եւ համարում էին, որ դրանց օգտագործումը հիմարություն է։»

Զրադաշտականությունը հիմնված էր տիեզերական, համընդհանուր՝ ի սկզբանե գոյություն ունեցած և ոչ ոքի կողմից չստեղծված Աստծո՝ Ահուրա-Մազդայի կամ Արամազդի պաշտամունքի վրա։

Զրադաշտականությունը համարվում է աշխարհի առաջին կրոնը կամ առաջիններից մեկը, որը մեկ Աստծո էր պաշտում, այսինքն՝ միաստվածային կրոն էր։

Զրադաշտականության շատ արժեքներ նման են հրեական և հետագայի քրիստոնեական կրոնին, բացառությամբ ստրկության նկատմամբ վերաբերմունքին։

Զրադաշտականությունը խստորեն և առանց բացառության արգելում ու դատապարտում էր ստրկությունը կամ ծառայությունը։[6]

Զրադաշտականությունը Արարչին չէր դիտում որպես մի ստրկատիրոջ, ինչպես դա առկա է հուդայականությունում։

Զրադաշտականությունը ընդունում էր աստծո դատաստանը, հոգիների անմահությունն ու անդրշիրիմյան կյանքը։

Զրադաշտականությունը նաև չէր ընդունում ոչ-զրադաշտականներին հավատափոխ անելը կամ դարձի բերելը, որը կատարում են հուդայականությունից ծագած իսլամն ու քրիստոնեությունը։

Արդյունքում այսօր զրադաշտականների թիվը աշխարհում կազմում է մոտ 100.000, քրիստոնյաներինը՝ 1.800.000.000, իսկ մուսուլմաններինը՝ 800.000.000:

Զրադաշտականության մի տարբերակը կարելի է համարել Բուդդայականությունը, որը տարածվեց Ասիայի հարավ-արևելքում։

Զրադաշտականությունը շատ հանդուրժողական կրոն էր, ուստի Աքեմենյան Տերությունում բոլոր հպատակներին տրված էր կրոնի ազատություն։ Այդուհանդերձ ամբողջ Տերության տարածքում մտցված էր 10 տոկոսանոց մի տաճարական հարկ՝ տասանորդ, որի նպատակն էր սատարել Զրադաշտականության պաշտամունքը։

Զրադաշտականությունը արգելում էր ստրկությունը։ Այդ իսկ պատճառով Աքեմենյան Տերությունում ստրուկներ չկային։ Այդ տերությունում, փաստորեն, հաստատված էր ավատատիրական կամ ֆեոդալական հասարակարգը։ Արևմտյան գիտնականները գտնում են, որ Հունաստանի քաղաք-պետությունների հետ Աքեմենյան Տերության հակասությունների պատճառներից մեկը ստրուկների ազատագրման հարցն էր։ Պետք է նկատի ունենալ, որ Բաբելոնի գրավումից հետո Աքեմենյանները ազատագրեցին բոլոր ստրուկներին, այդ թվում գերեվարված հրեա ժողովրդին, որին վերադարձրեցին Պաղեստին։ [7],[8],[9]

Ճարտարապետությունը եւ արվեստը[խմբագրել]


Պերսեպոլիսում լավ պահպանված սյան խոյակ։

Աքեմենյանների Պարսկաստանը ճարտարապետական նվաճումների է հասել բնակելի եւ կառավարական նշանակության այնպիսի տպավորիչ քաղաքներում, ինչպիսիք էին Պերսեպոլիսը, Սուսան, Եսբատանը, կրոնական նշանակության, հիմնականում՝ զրադաշտական տաճարներում եւ վախճանված արքաների պատվին կանգնեցված դամբարաններում (ինչպես, օրինակ՝ Կյուրոս Մեծի դամբարանը)։
Պարսկական ճարտարապետություն էական առանձնահատկությունն այն է, որ միավորելով իր մեջ պարունակում էր մարական, ասորական եւ հունական տարրեր, միաժամանակ պահպանելով պարսկական բնորոշ գծերը, ինչը երեւում էր վերջնական արդյունքում։

Վարչա-քաղաքական բաժանումը[խմբագրել]

Աքեմենյան տերության սահմանների մեջ մտնում էին Հունաստանից և Լիբիայից մինչև Հնդկաստան տարածվող երկրները։ Տերությունը բաժանված էր քսան ռազմա-վարչական շրջանների, որոնք կոչվում էին սատրապիա կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհ (հին պարսկերեն՝ խշաթրա
Սատրապիաների գլուխ կանգնած էին հատուկ աստիճանավորները, որոնք կոչվում էին սատրապներ՝ կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհատէր(հին պարսկերեն՝ խշաթրապավան)։ Սատրապները նշանակվում էին արքայի կողմից եւ սովորաբար լինում էին նրա հարազատներից կամ բարձր խավի ներկայացուցիչներ էին։ Իրեն ենթակա տարածքում սատրապը վարում էր հարկահավաքման գործեր, պահում էր բանակը, համարվում էր գերագույն դատավոր եւ ուներ դրամ հատելու իրավունք։

Սատրապիաների սահմանները մոտավորապես համընկնում էին նվաճված երկրների հետ, որոնք պահպանում էին իրենց օրենքներն ու լեզուն։ Այդպիսիք էին, օրինակ՝ Հայաստանը, Բաբելոնիան, Եգիպտոսը, Մարաստանը եւ այլն։
Կարծիք կար, որ Հայաստանն Աքեմենյանների ժամանակ բաժանված էր երկու սատրապիաների՝ 18-րդ, որի մեջ մտնում էր Մեծ Հայքը եւ 13-րդ, որի մեջ մտնում էին Փոքր Հայքն ու Չորրորդ Հայքը (Ծոփք

Պարսկաստանը գրավելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին պահպանեց այդ համակարգը։ Նկատի պետք է ունենալ, սակայն, որ Հայաստանը Ալեքսանդր Մակեդոնացու կողմից չի նվաճվել և Մեծ Հայքն ու Փոքր Հայքը Արյաց Համադաշնային Տերության փլուզումից հետո հռչակել են իրենց անկախությունը՝ դառնալով առանձին թագավորություններ։ Մասնավորապես, Հին Աշխարհի հռչակավոր պատմիչների՝ Արիանոսի և Կուրտիոս Ռուփոսի գրած Ալեքսանդր Մակեդոնացու Պատմություններում Հայաստանը չի հիշատակվում Ալեքսանդրի պետության սատրապիաների ցուցակում։

Մար եւ պարսիկ զինվորներ։

Սատրապիաների ցուցակը (նշելով նրանց տված տարեկան հարկերը) բերված է հետևյալ աղյուսակում։ Տե՛ս աղբյուրները.[10],[11],[12],[13],[14],[15].

Մարզը Սատրապիաները կամ ժողովուրդները Տարեկան գանձվող հարկը
I. Հոնիա, Փոքր Ասիա, Մագնեսիա, Էոլիա, Կարիա, Լյուկիա, Պամթյուլիա 400 տաղանդ* արծաթ
II. Լյուդիա, Մյուսիա, Լակոնացիներ, Կավալացիներ, Խիթենացիներ 500 տաղանդ արծաթ
III. Հելեսպոնտոսից կամ Դարդանելից հարավ բնակվող ցեղերը, Փռյուգիա, ասիական թրակացիներ, Պափլագոնիա, Մարինյանդինցիներ, փոքրասիական սիրիացիներ 360 տաղանդ արծաթ
IV. Կիլիկիա 360 ճերմակ ձի (տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկը) և 500 տաղանդ արծաթ, դրանցից 140-ը՝ Կիլիկիայում հեծելազորը պահելու համար, մնացածը՝ Տերության Արքունիքի համար,
V. Կիլիկիա-սիրիական սահմանի Պոսիդիում քաղաքից մինչև հին Եգիպտոսի սահմանն ընկած բոլոր տարածքները, ներառյալ Սիրիան, Սամարիան, Կիպրոսը և Պաղեստինը։ 350 տաղանդ արծաթ
VI. Հին Եգիպտոսը и Լիբիան՝ Կյուրենիայի և Բարկայի քաղաքներով 700 տաղանդ արծաթ և 120.000 բուշել ցորեն (Մեմփիս քաղաքում ռազմական կայազորը պահելու համար)
VII. Սատտագիդիա, Գանդհարա, Դադիացիներ, Ապարիտներ 170 տաղանդ արծաթ
VIII. Սուզիանա 300 տաղանդ արծաթ
IX. Միջագետք (Բաբելոն և Ասորեստան) 1000 տաղանդ արծաթ եւ 500 ներքինի ծառա
X. Էկբատանները և մնացած Միդիան 450 տաղանդ արծաթ
XI. Կասպեր, Պաուսիկներ, Պանտիմատներ, Դարիտներ 200 տաղանդ արծաթ
XII. Բակտրիա և հարևան ժողովուրդներ 360 տաղանդ արծաթ
XIII. Հայաստան, որի կազմում են Պակտիան (Պակտիկա) և մնացած ժողովուրդները մինչև Սև ծով 400 տաղանդ արծաթ
XIV. Սագարտիա, Դրանգիանա, Ուտիացիներ, Մյուացիներ և ուրիշներ 600 տաղանդ արծաթ
XV. Սկյութներ, Սակեր և հյուսիսային Կասպեր 250 տաղանդ արծաթ
XVI. Պարթևներ, Խորեզմ, Սողդիանա և Արիա (Արիացիների սատրապիա) 300 տաղանդ արծաթ
XVII. Պարիկանյանցիներ и Եթովպիա 400 տաղանդ արծաթ
XVIII. Մատյաններ, Սասպեյրներ, Ալարոդներ 200 տաղանդ արծաթ
XIX. Մուշկեր, Տիբարեններ, Մակրոններ, Մոսինոյկներ, Մարեզներ 300 տաղանդ արծաթ
XX. Հնդկաստան (հին ժողովուրդներից ամենամեծաթիվը) 360 տաղանդ** ոսկի (ամենամեծ գումարը)
(+) Արաբներ 1000 տաղանդ*** ուրց.[16].

*Պարսկական արծաթի տաղանդը կշռում էր 33.65 կգ։
**Պարսկական ոսկու տաղանդը կշռում էր 25.2 կգ։
***Պարսկական առեւտրական տաղանդը կշռում էր 33.56 կգ։

Աքեմենյան Տերությունը Դարեհ Ա-ի և Քսերքսես Ա-ի օրոք՝ մ.թ.ա. 522-464թթ.

Աքեմենյան պետություն Տարածքը և Սահմանները[խմբագրել]

Արդի պետությունը Արյաց Տերության մեջ արդի պետությունից մտնող տարածքի ՏՈԿՈՍԸ Արդի պետության ներկայիս ամբողջ տարածքը (կմ²) Որքանն էր մտնում Արյաց Տերության մեջ (կմ²)
Իրան 100% 1.648.000 1.648.000
Մակեդոնիա 75% 25.333 19.000
Հունաստան 40% 131.940 52.776
Բուլղարիա 80% 110.910 88.728
Ռումինիա 15% 237.500 35.625
Թուրքիա, որի մեջ մտնում են Հայաստանից զավթված հողերը՝ 500 հազար քառակուսի կմ 100% 780.580 780.580
Կիպրոս 100% 9.250 9.250
Լիբիա 20% 1.759.540 351.908
Եգիպտոս 90% 1.001.450 901.305
Սուդան 30% 2.505.810 751.743
Էրիտրեա 100% 121.320 121.320
Ջիբութի 100% 23.000 23.000
Եթովպիա 25% 1.127.127 281.781
Լիբանան 100% 10.400 10.400
Իսրայել 100% 20.770 20.770
Պաղեստին 100% 6.220 6.220
Սիրիա 100% 185.180 185.180
Հորդանան 100% 92.300 92.300
Սաուդյան Արաբիա 20% 2.149.690 429.938
Բահրեյն 100% 665 665
Միացյալ Արաբական Էմիրություններ՝ ՄԱԷ 80% 83.600 66.880
Քաթար 100% 11.437 11.437
Օման 35% 309.500 108.325
Քուվեյթ 100% 17.820 17.820
Իրաք 100% 437.072 437.072
Ադրբեջան 100% 86.600 86.600
Հայաստան՝ հին անունը՝ Արմենիա, այսինքն՝ Արիների, Արյաց երկիր 100% 29.800 29.800
Վրաստան 100% 69.700 69.700
Ռուսաստան 3% 17.075.200 512.256
Թուրքմենստան 95% 488.100 463.695
Ուզբեկստան 75% 447.400 335.550
Ղազախստան 30% 2.717.300 815.190
Ղրղզստան 85% 198.500 168.725
Տաջիկստան 100% 143.100 143.100
Աֆղանստան 100% 647.500 647.500
Պակիստան կամ Բագիստան 95% 803.940 763.743
Հնդկաստան կամ Հինդ 4% 3.287.590 131.504
Չինաստան կամ Ճենաց աշխարհ 1% 9.595.960 95.959
Ընդամենը 10.715.346 կմ²

Արյաց Տերությունը, մոտ 490թ. մ.թ.ա.

Արյաց Տերության կամ Արիական Համադաշնության գահատոհմի Արքաները և Արքայից Արքաները[խմբագրել]

Միապետների տիտղոսը՝ Մեծ Արքա, Արքայից Արքա, Արյաց Արքա, Արյաց և Անարյաց Արքա, Արքա Արիանի և Անարիանի, շահնշահ Երանի և Աներանի. Հայոց պատմական ավանդույթի համաձայն և ներկայիս գիտական բացահայտումների լույսի ներքո՝ տալիս ենք Արյաց Արքաների անվանումները՝ տարբերակներով, այդ թվում բերված են նաև հին պարսկական ձևերը։


Մ.թ.ա. 329 թվականից Արյաց Համադաշնային Տերությունը դադարեց գոյություն ունենալ։ Նրա տարածքների զգալի մասը զավթեց Ալեքսանդր Մակեդոնացին, որը ստեղծեց Մակեդոնական Կայսրությունը։ Հայաստանը անկախացավ և ստեղծվեցին Մեծ Հայքի ու Փոքր Հայքի թագավարությունները։

Ստորև տալիս ենք նաև Արյաց Արքայից Արքաների մեկ այլ գահացանկ, նշելով նաև Արյաց Թագուհիներին։

Արյաց Տերության Արքաների գահատոհմ[խմբագրել]

Անշանի Արքաներ
Արքա Գահակալում (մ.թ.ա.) Տիկինը(տիկնայք) Ծանոթագրոթյուններ
Թեիսպիս կամ Չիշպիշ մ.թ.ա. 7-րդ դար որդի Հախամանաշի, Անշանի Արքայի
Կյուրոս I 7-րդ դարի վերջ / 6-րդի սկիզբ որդի Չիշպիշի, Արքա Անշանի
Կամբյուսես I Անշանի 6-րդ դարի սկիզբ Մանդանա Մեդուհի որդի Կյուրոս I-ի, Արքա Անշանի
Կյուրոս II Մեծ մ.թ.ա. 550–530թթ. Կասսանդանե Պարսքի որդի Կամբյուսես Iի և Մանդանա Մեդուհու (Մարուհու) – նվաճել է Մեդիան մ.թ.ա. 550թ. Արքայից Արքա Մեդիայի՝ Մարաստանի, Բաբելոնիայի, Լյուդիայի, Պարսքի, Անշանի և Շումերի, դաշնակից և բարեկամ Հայաստանի։ Տիգրան Երվանդյանի հետ կերտեց Արիական Համադաշնային Տերությունը։
Արյաց Արքայից Արքաներ (մ.թ.ա. 529–359թթ.); Եգիպտոսի քսանյոթերորդ գահատոհմը (մ.թ.ա. 525–399թթ.)
Արքա Գահակալում (մ.թ.ա.) Տիկինը(տիկնայք) Ծանոթագրոթյուններ
Կամբյուսես II 529–522 որդի Կյուրոս Մեծի և Կասանդանեի. Նվաճեց Եգիպտոսը և նրա գահը։
Բարդիա կամ Վարդ (Սմերդիս) 522 Փաեդիմիա կամ Ֆաթմիա որդի Կյուրոս Մեծի։ (Նրա տեղը գրավեց Գաումատա մոգը՝ որպես տեղապահ)
Դարեհ I Մեծ 521–486 Ատոսսա
Արտյուստոնե
Պարմյուսե
Փրատագունե
Կյուրոս Մեծի որդեգրված ժառանգը, որդին Վշտասպի կամ Գիստասպի, թոռը Արշամի։
Նրա բանակները մտան Հունաստան. Մարաթոնի ճակատամարտը Հունաստանում։ Դարեհը Եվրոպայում գրավել էր համարյա ամբողջ այսօրվա Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքը։
Քսերքսես I Մեծ կամ Շերշեզ Ա Մեծ 485–465 Ամեստրիս որդի Դարեհ I-ի և Ատոսսայի
Հաղթել է Թերմոպիլի ճակատամարտում
Պարտվել է Սալամիսի ծովամարտում
Արտաքսերքսես I կամ Արտաշես Ա Լոնգիման 465–424 Դամասպիա
Կոսմարտիդենե
Ալոգյունե
Անդիա
որդի Քսրքսես Iի և Ամեստրիսի
Քսերքսես II կամ Շերշեզ Բ 424 որդի Արտաքսերքսես I-ի և Դամասպիայի
Սոգդիան կամ Սողդյան 424–423 որդի Արտաքսերքսե I-ի և Ալոգյունեի; եղբայր և մրցակից Քսերքսես IIի
Դարեհ II 423–405 Պարյուսատիս որդի Արտաքսերքսես I-ի և Կոսմարտիդենեի; եղբայր և մրցակից Քսերքսես II
Արտաքսերքսես II կամ Արտաշես Բ Մնեմոն 404–359 Ստատեյրա որդի Դարեհ II-ի (տե՛ս նաև Քսենոփոն)

Արտաշես Բ-ի գահակալության սկզբում՝ մ.թ.ա. 399թ., Արյաց Տերությունը, կորցրեց Եգիպտոսի նկատմամբ վերահսկողությունը։ 57 տարի անց՝ մ.թ.ա. 342թ. Արտաշես III-ը վերանվաճեց Եգիպտոսը։

Արյաց Արքայից Արքաներ (մ.թ.ա. 358–330թթ.); Եգիպտոսի երեսունմեկերորդ գահատոհմը (մ.թ.ա. 342–332թթ.)
Արքա Գահակալում (մ.թ.ա.) Տիկինը(տիկնայք) Ծանոթագրոթյուններ
Արտաքսերքսես III կամ Արտաշես Գ Օքոս 358–338 որդի Արտաշես II-ի և Ստատեյրայի
Արտաքսերքսես IV կամ Արտաշես Դ Արշես 338–336 որդի Արտաշես III-ի և Ատոսսայի
Դարեհ III կամ Դարեհ վերջին՝ Կոդոման 336–330 Ստատեյրա I Դարեհ II-ի ծոռը
պարտություն է կրել Ալեքսանդր Մակեդոնացուց:

Արյաց Արքայից Արքաներ[խմբագրել]

Կաղապար:Գլխավոր

Տիրակալ Ժամանակ Տոհմական ծագումը
Հախամանաշ մ.թ.ա. 705-675թթ. Արի-Արամի սերունդը
Չեշպիս մ.թ.ա. 675-640թթ. որդի Հախամանաշի
Կյուրոս I մ.թ.ա. 640-580 որդի Չեշպիսի
Կամբիզ I մ.թ.ա. 580-559 որդի Կյուրոս I-ի.
Կյուրոս II Մեծ մ.թ.ա. 559-530 որդի Կամբիզ I-ի.
Կամբիզ II մ.թ.ա. 530-522 որդի Կյուրոս Մեծի
Սմարդաս կամ Վարդաս մ.թ.ա. 522թ. մարտ-սեպտեմբեր որդի Կյուրոս Մեծի
Դարեհ I մ.թ.ա. 522թ. սեպտեմբեր - 486թ. հոկտեմբեր որդի Վշտասպի, զարմիկ Կամբիզ II-ի
Շերշեզ I 486թ. մարտ - 465թ. հոկտեմբեր որդի Դարեհ Մեծի, թոռ Կյուրոս Մեծի
Արտաշես I 465-424թթ. որդի Շերշեզ I Մեծի
Շերշեզ II 424թ. որդի Արտաշես I-ի
Սողդյան 424-423թթ. որդի Արտաշես I-ի
Դարեհ II 423-404թթ. որդի Արտաշես I-ի
Արտաշես II 404 ապրիլ - 358 մարտ որդի Դարեհ II-ի
Արտաշես III 358 մարտ - 338 սեպտեմբեր որդի Արտաշես II-ի
Արտաշես IV 338 մարտ - 336 հունիս որդի Արտաշես III-ի
Դարեհ III Կոդոման 336 հունիս - 330 որդի Արշամի, զարմիկ Արտաշես IV-ի

Արյաց Արքաների գահատոհմը(կտտացրեք մեծացնելու համար)

Տես նաև[խմբագրել]


Օգտագործված աղբյուներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ

  1. V.Jayaram (9 January 2007)։ «The Concepts of Hinduism – Arya»։ Hinduwebsite.com։ http://www.hinduwebsite.com/hinduism/concepts/arya.asp։ Վերցված է 18 June 2011։ 
  2. «Iranian Languages»։ LSS.wis.edu։ 2006-02-21։ էջ՝ 26–7։ http://wayback.archive.org/web/20060221034145/http://imp.lss.wisc.edu/~aoliai/languagepage/iranianlanguages.htm։ Վերցված է 2013-06-21։ 
  3. «"Iran – The Ancient Name of Iran", N.S. Gill»։ Ancienthistory.about.com։ 4 September 2010։ http://ancienthistory.about.com/od/persianempiremaps/qt/Iran.htm։ Վերցված է 18 June 2011։ 
  4. Bailey, Harold Walter (1987). «Arya». Encyclopaedia Iranica. 2. New York: Routledge & Kegan Paul. pp. 681–683. http://www.iranicaonline.org/articles/arya-an-ethnic-epithet. 
  5. MacKenzie, David Niel (1998). «Ērān, Ērānšahr». Encyclopedia Iranica. 8. Costa Mesa: Mazda. http://www.iranicaonline.org/articles/eran-eransah. 
  6. http://www.zarathushtra.com/z/article/dgm/vol2.htm
  7. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named book
  8. Farazmand, Ali (1998) “Persian/Iranian Administrative Tradition”, in Jay M. Shafritz (Editor), International Encyclopedia of Public Policy and Administration. Boulder, CO: Westview Press, pp 1640–1645 – Excerpt: "Persians never practiced mass slavery, and in many cases the situations and lives of semi-slaves (prisoners of war) were in fact better than the common citizens of Persia." (pg 1642)
  9. M. A. Dandamayev, BARDA and BARDADĀRĪ in Encyclopedia Iranica
  10. John William Humphrey, John Peter Oleson i Andrew Neil Sherwood: „Grčka i rimska tehnologija“ (Greek and Roman technology), str. 487.
  11. Robin Waterfield i Carolyn Dewald: „Herodot - Povijesti“ (Herodotus - The histories), 1998., str. 593.
  12. „Krezov Život“ (Life of Crassus), Sveučilište u Chicagu
  13. Darel Engen: „Gospodarstvo antičke Grčke“ (The Economy of Ancient Greece), EH.Net Encyclopedia, 2004.
  14. Darije Veliki: popis satrapija s odgovarajućim porezima (Livius.org, Jona Lendering)
  15. Talent (unitconversion.org)
  16. Ahemenidska Arabija (enciklopedija Iranica, M. Dandamayev)