Կամբյուսես II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամբյուսես II (հին պարսկերեն` Կամբուջիե), ծն.թ. անհայտ-մ.թ.ա.522, պարսից արքայից արքա մ.թ.ա.529-ից։ Աքեմենյանների դինաստիայից։
Եղել է հոր` Կյուրոս II Մեծի գահակիցը, ապա հաջորդել է նրան։ Կյուրոս II-ը թագադրել է Կամբյուսեսին 539թ. Բաբելոնը գրավելուց հետո։ Թագադրությունը տեղի է ունեցել ավանդական արարողակարգով` 538թ. նոր տարվա օրը` նիսանի 4-ին (մարտի 27-ին)։
Վախենալով մրցակցությունից` սպանել է եղբորը` Սմերդիսին։
Մ.թ.ա. 526-ին արշավել է Եգիպտոս, Նեղոսի դելտայում` Պելուսիոնի մոտ, հաղթել փարավոն Պսամմետիկոս III -ին` գրավելով մայրաքաղաք Մեմփիսը, և իրեն հռչակել փարավոն` հիմնելով նոր` XXVII դինաստիան։
Մ.թ.ա. 522-ին ապստամբություն է բռնկվել ամբողջ տերության մեջ` մոգ Գաումատայի գլխավորությամբ, որը ներկայացել է որպես Կամբյուսեսի սպանված եղբայր Սմերդիս։ Աքեմենյանների դեմ ապստամբել է նաև Հայաստանը։ Եգիպտոսից Պարսկաստան վերադառնալու ճանապարհին Կաբյուսեսը մահացել է անհայտ հանգամանքներում։


Օգտագործված աղբյուներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png